Պատմության հայկական օրը. հունվարի 17


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվել է ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր և աղոթքներով ու ծոմապահությամբ, Աստծո շնորհով հաղթահարում մարդկային թուլությունները, հասնում հոգևոր կատարելության: Տարիներ հետո ճգնավորները նաև հրաշագործությամբ և աղոթքներով բժշկելու շնորհ էին ստանում:
  • Ս. Անտոն Ճգնավորը կամ Ս. Անտոն Անապատականը ճգնավորության և վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251 թվականին, ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որտեղ Հիսուս ասում է. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր քո ունեցվածքը ու տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս»: (Մատթ. 19:21):
  • Առաջնորդվելով այս պատվիրանով, Ս. Անտոնը վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց, նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ վարքագիրների՝ հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին` սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարի շարունակ ապրում մենության մեջ:
  • Լսելով նրա սրբակեցության մասին, շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք և հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց: Սուրբն իր մահկանացուն է կնքում 105 տարեկանում` արժանանալով երկնային անթառամ պսակին, իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ դառնալով օրինակ բոլոր ժամանակների քրիստոնյաների համար:
  • Ճգնավորներ են եղել նաև Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Ս. Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում բնակվող Ս. Պարսամ ճգնավորը և եգիպտացի ճգնավոր Ս. Ոնոփրիոսը (4-րդ դար): Վերջինս որոշ ժամանակ վանքում մնալուց հետո հեռացել է անապատ, որտեղ ապրել է 60 տարի` առանց որևէ մեկին հանդիպելու: Ս. Ոնոփրիոսն այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին և փրկել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու և ծանր ծննդաբերության ժամանակ:
  • Հայ Առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարևորում է ճգնավորներներին և ունի նրանց հիշատակին նվիրված տոներ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-17, 2024-08-01, 2025-01-18, 2026-01-19, 2027-08-03, 2028-01-18, 2029-01-18, 2030-01-24։

Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվել է ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր և աղոթքներով ու ծոմապահությամբ, Աստծո շնորհով հաղթահարում մարդկային թուլությունները, հասնում հոգևոր կատարելության: Տարիներ հետո ճգնավորները նաև հրաշագործությամբ և աղոթքներով բժշկելու շնորհ էին ստանում: Այդպիսի ճգնավորներից են եղել Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում բնակվող Պարսամ ճգնավորը և եգիպտացի ճգնավոր Ոնոփրիոսը (4-րդ դար): Վերջինս`որոշ ժամանակ վանքում մնալուց հետո, հեռացել է անապատ, որտեղ ապրել է 60 տարի` առանց որևէ մեկին հանդիպելու: Ոնոփրիոսն այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին և փրկել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու և ծանր ծննդաբերության ժամանակ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-17, 2024-08-01, 2025-01-18, 2026-01-19, 2027-08-03, 2028-01-18, 2029-01-18, 2030-01-24։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ՇՈՒՐՋ

2020 - Երևանում հայտնաբերվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով:

  • Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, Գեորգի Կուտոյանի մարմինը հրազենային վնասվածքի հետքերով հայտնաբերվել է նրա բնակարանում։

2004 - Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքը։
1990 - Արարատի շրջանում կազմակերպվում է Երասխի ինքնապաշտպանությունը։
1982 - ASALA. Պայթյուն Փարիզում ֆրանսիական Union of Banks of Paris բանկի առջև։

  • Նույն օրը վնասազարծվեծ «Քրեդիտ Լիոն» բանկի մոտ տեղադրված ռումբը։ Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

1939 - Սկսվեց համամիութենական մարդահամարը, որի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմեց 1.282.000 մարդ, որից 1.062.000 եղել է հայ, 130.900՝ ադրբեջանցի, 51.400՝ ռուս, 20.500՝ քուրդ և այլն:

  • Երևանի բնակչության թիվը կազմեց 200.031 մարդ:

1930 - Երևանում բացվեց գրողների տունը:
1927 -
Երևանում հիմնադրվում է Ռուսաստանի հեղափոխական նկարիչների ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղը:

  • «Գրական դիրքերում» ամսագրի առաջին համարում նկարիչ Միքայել Արուտչյանը փորձում էր ուրվագծել, թե ինչ խնդիրներ է լուծելու կազմակերպությունը։ Նա նշում էր, որ նախևառաջ հարկ է գտնել հոկտեմբերյան դարաշրջանը ներկայացնելու լավագույն ձևը, ինչպես նաև կապ ստեղծել բանվորագյուղացիական մասսաների և նկարիչների միջև։ Հայկական նկարչության հաջորդ կարևոր թերությունը մարդուն չանդրադառնալն էր։

1921 - Հայաստանի կառավարությունը բողոք ներկայացրեց թուրքական զորքերի կողմից գրավված շրջաններում կատարված հրեշավոր չարագործությունների կապակցությամբ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1924 - Ռաֆայել Նանուշյան, հայ գծանկարիչ
1921 - Սեպուհ Թումյան, հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ
1917 - Իսահակ Ալավերդյան, հայ արձակագիր, թատերագետ, թարգմանի
1894 - Տիգրան Հախումյան, հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ (վ. 1973