Պատմության հայկական օրը. հունվարի 4


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - ԱՄՆ Սենատը հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
2017 - Դամսակոսի նախագահական պալատում կայացավ Արամ Առաջին կաթողիկոսի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը:
1992 - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ՆՀ-58 հրամանագրով ստեղծվեց անկախ Հայաստանի  մաքսային ծառայությունը (մաքսային վարչություն) և առաջին ղեկավար նշանակվեց Երջանիկ Աբգարյանը։ 

  • Երջանիկ Աբգարյանի ղեկավարման հինգ տարիների ընթացքում բառացիորեն ոչնչից (Խորհրդային Հայաստանը նման ծառայություն չուներ) կայացավ երկրի ամենակայուն համակարգերից մեկը։ Երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում մաքսային համակարգը դարձավ տնտեսական կայունության անկյունաքարային երաշխիքներից մեկը` ապահովելով պետական գանձարանի մուտքերի գերակշիռ հատվածը։ 

1992 -  Ուզբեկստանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1990 - Երևան է ժամանում Շառլ Ազնավուրը՝ «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերակցության պատվիրակության հետ:

  • Երևանում՝ Բաբկեն Արարքցյանի տանը, Ազնավուրը հանդիպում է ՀՀՇ վարչության անդամների հետ, քննարկում Հայաստանի խնդիրները: Այնուհետև Ազնավուրը մեկնում է Գյումրի, Սպիտակ, Նալբանդ և աղետի գոտու բազմաթիվ այլ բնակավայրեր:
  • Հրաժեշտի ժամանակ Ազնավուրին հարցնում են, թե երբ է հաջորդ անգամ գալու և նախատեսում է համերգներ տալ Հայաստանում: «Հարկավ, շուտ-շուտ պիտի գամ: Չեմ երգելու, ուրիշ գործեր կան, չեմ երգելու, մինչև չկառուցվի ավերվածը»,- ասել էր նա:

1915 - Սարիղամիշի գործողության հետևանքով ռուսական զորքերը ամբողջությամբ գերեցին թուրքական բանակի 9-րդ կորպուսը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Գևորգ Դավթյան, ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն (2006, 2007), միջազգային կարգի Հայաստանի սպորտի վարպետ (2001)
1973 - Սերգեյ Թադևոսյան, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում (Super Middleweight), WBC վարկածով միջմայրցամաքային չեմպիոն
1966 - Տիգրան Քեոսայան (ծնվ. Մոսկվա), ռեժիսոր, դերասան
1943 - Լերմոնտ Մովսիսյան, հայ ռադիոֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1939 - Բենիկ Պետրոսյան (մ. 1996), քանդակագործ

  • 2003-ին Երևանում հիմնադրվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանի թանգարանը: Դուստրը՝ Արև Պետրոսյանը, հայտնի նկարիչ է։

1927 - Պետրոս Մալայան (մ. 1997), Հայաստանի վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Երևանի գեղարվեստի ինստիտուտում
1926 - Մարտունի Բաբասյան, մարզական մանկավարժ, սպորտային մարմնամարզության տեսության խոշոր մասնագետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ
1920 - Երզնկյան Մարո (Մարո Սարոյան, մ. 1990), սցենարիստ, հայտնի կինոդրամատուրգ, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ
1918 - Կարինե Պսակյան-Վուս (ծնվ. Կարս, Արևմտյան Հայաստան, մ. 2003), «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տնօրեն (1965-1969)
1919 - Ռոբերտ Սաբոնջյան (մ. 1992), Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքի քաղաքապետ (ԱՄՆ)
1814 - Գրիգորի Տեր-Գրիգորյանց (ծնվ. Նոր-Նախիջևան, մ. 1876), սուրբ Եկատերինա եկեղեցու վանահայր

  • 1849-ին և 1852-ին Գերագույն հոգևոր ղեկավարության կարգադրությամբ գործուղվել է Վարշավա՝ Անդրկովկասյան հեծելազորային գնդի հայերի քրիստոնեական պահանջներն իրականացնելու համար: Մկրտել է իշխան Ս. Աբամելիք-Լազարևին: