Պատմության հայկական օրը. մարտի 17


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է վարձկանների օգտագործումը Ղարաբաղում։
2011 - Հայ Ազգային Կոնգրես շարժումը հանրահավաք է անում Մատենադարանի մոտ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

  • Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը օրակարգից հանված չէ։  

2003 - Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը նստացույց է անում Ռոբեր Քոչարյանի նստավայրի մոտ։
1991 - ԼՂՀ Կոմունիստական կուսակցության հատուկ կոմիտեի պլենումը որոշում ընդունեց, որտեղ նշված էր․ «Անսալով ինքնավար մարզի հայկական բնակչության խնդրանքները, Լեռնային Ղարաբաղի կոմունիստների ճնշող մեծամասնության կամքը՝ խնդրում են ԽՄԿԿ Կենտկոմին վերանայել և հաստատել Խորհրդային Հայաստանին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միավորման հարցը, այդպիսով լուծելով 1920-ական թվականների սկզբին կատարված պատմական սխալը, որով Լեռնային Ղարաբաղը միացել է Ադրբեջանին»։
1991 - ԽՍՀՄ պահմանության հանրաքվեին Ադրբեջանը մասնակցում է, Հայաստանը՝ ոչ։
1988 - Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհուրդները միջնորդություն են ներկայացնում՝ ԼՂԻՄ-ի կազմում ընդգրկվելու համար։
1986 - ASALA. Պայթյուն Լիոնից Փարիզ ուղևորվող արագընթաց գնացքում։ Տասը վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1962 - Վաղուց ի վեր այգու վերածված Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն:

  • Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները` Թումանյանը, Աղայանը, Մուրացանը, Ջիվանին, Ախվերդյանը, Օգանեզաշվիլին և 34 այլ սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի` Փարիզից բերված աճյունը:

1960 - Ճապոնիայում վաճառքի հանվեցին առաջին ֆլոմաստերները:

  • Հայաստանում ֆլոմաստերները հայտնվեցին միայն յոթանասունականների վերջերին: Գերմանացիները և ամերիկացիները պնդում են, որ իրենք առաջինն են վաճառքի հանել ֆլոմաստերները:

1898 - Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1964 - Ռոբերտ Հակոբյան (ծնվ Թբիլիսի), դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2007)
1953 - Արա Մնացականյան (ծնվ. Երևան), կինոռեժիսոր
1950 - Ալլա Թումանյան (ծնվ. Երևան), թատրոնի և կինոյի դերասանուհի

  • Նկարահանվել է «Տղամարդիկ», «Երջանկության մեխանիկա», «Խնձորի այգի» և մի շարք այլ ֆիլմերում։

1936 - Կարեն Ա. Սիմոնյան (ծնվ. Երևան, մ. 2018), հայ ֆանտաստ գրող
1926 - Գեորգի Մովսիսյան (ծնվ. Աշտարակ, մ. 2007), Հայաստանի ժողովրդական արտիստ (2004)
1922 - Սերգեյ Համբարձումյան (ծնվ. Գյումրի, մ. 2018), գիտնական մեխանիկ
1907 - Ռաֆայել Խերումյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1983), նկարիչ և գրաֆիկ

  • Մարդաբան և հնագետ Ռուբեն Խերումյանի եղբայրն է, ով 1922-ին ձերբակալվել է հակախորհրդային գործունեության մեղադրանքով և ստեղծագործող մտավորականության այլ ներկայացուցիչների հետ արտաքսվել արտասահման:

1906 - Էրմանս Ռեջեբյան (ծնվ. Բուրսա, Թուրքիա, մ. 1989), դասախոս, ռադիո մեկնաբան, գրող և հրապարակախոս
1893 - Կոնստանտին Պաֆենհոլց (ծնվ. Ալբինե, Մոլովա, մ. 1983), խորհրդային երկրաբան, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
1872 - Նաթան Ամիրխանյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1949), կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար, մանկավարժ
1851 - Հենրի Բաուեր (ծնվ. Փարիզ, մ. 1915), գրող, պոլեմիստ, ֆրանսիացի քննադատ և լրագրող, արմենոֆիլ

  • Ալեքսանդր Դյումայի որդին է։

1598 - Յակուբ Գավատովիչ (Հակոբ Գավաթովիչ, ծնվ. Լվով, մ. 1679), լեհ-ուկրաինացի հայազգի գրող, եկեղեցական և կրթամշակութային գործիչ, թարգմանիչ