Պատմության հայկական օրը. մայիսի 11


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2002 - Սկսեց ԱԼՄ հեռուստաընկերության հեռարձակումը։
2001 - Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարում է, որ 1998-ի իշխանափոխությանը աջակցեցին արտաքին ուժերը, որպեսզի Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունը դառնա Հայաստան Ադրբեջան հակամարտություն, հետևաբար, Տեր-Պետրոսյանի հրաժարականն անխուսափելի էր։
2000 - Հանրապետությունից բացակայող Վանո Սիրադեղյանի փոխարեն ՀՀՇ վարչության նախագահի պարտականությունները դրվում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի վրա։ 
1992 - Շուշիի հարցով ՄԱԿ-ում նախատեսված լսումներին ընդառաջ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է հղում Անվտանգության խորհրդին.

  • «Թեև Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև վեճի կողմ չէ, Ադրբեջանը հարձակումներ է գործում Հայաստանի վրա սահմանի մյուս կողմից և ապօրինի շրջափակման ենթարկում։ Մենք վստահ ենք, որ առանց միջազգային երաշխիքների, որոնք կարող են ապահովվել միայն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ներկայությամբ, հակամարտությունը անշեղորեն շարունակելու է սրվել»։

1991 - ՀՀ ԳԽ և նախարարների խորհրդի ընդունած համատեղ հայտարարությունում արձանագրվում էր, որ Հայաստանի տարածքում իրականացված ագրեսիայի զոհ է դարձել հանրապետության 24 քաղաքացի, 104 հոգի առևանգվել է խորհրդային զորքերի կողմից և տարվել տարբեր ուղղություններով:
1918 - Սկսվեց Բաթումի խորհրդաժողովը Թուրքիայի և Անդրկովկասի անկախ դաշնակցային կառավարության միջև:

  • Հայերից մասնակցեցին Ալ. Խատիսյանը, Հ. Քաջազնունին և Ս. Վրացյանը:

1917 - Թիֆլիսում բացվեց հայ ուսուցիչների կովկասյան համագումարը:
1905- Բաքվում օրը ցերեկով ռումբի պայթյունից սպանվեց նահանգապետ իշխան Նակաշիձեն՝ Բաքվի հայոց ջարդերի գլխավոր պատասխանատուն։ 

  • Կատարողը երիտասարդ հեղափոխական Դրոն էր։ 

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Լիլի Էլբակյան (ծնվ. Երևան), ռեժիսոր, թատրոնի և կինոյի դերասանուհի
1973 - Միքայել Վարդանյան (ծնվ. Երևան), գործարար, բարերար, Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի՝ «Գրանդ Հոլդինգ»-ի ղեկավարը
1956 - Վյաչեսլավ Սարկիսով (ծնվ. Մոսկվա), բալետի արտիստ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ
1935 - Իգնատ Աղաջանյան (ծնվ. Ստեփանակերտ, մ. 2009), կիբեռնետիկ, հավանականության տեսության և մաթեմատիկական վիճակագրության մասնագետ
1933 - Միխայիլ Բալայան (մ. 2000), հիգիենիստ, հեպատիտ E վիրուսի հայտնաբերողը
1910 - Լևոն Աբրահամյան (ծնվ. Տաշքենդ, մ. 1988), թատրոնի և կինոյի հայ խորհրդային դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)
1903 - Թաթիկ (Թադևոս) Սարյան (ծնվ. Էրիվան, մ 1975), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1954)
1892 - Աշխեն Խարազյան, հայ խորհրդային դերասանուհի, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ