Պատմության հայկական օրը. նոյեմբերի 26


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 2 հայ ռազմագերի։ 
2021 -
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունեցին համատեղ հայտարարություն:
2015 - Լևոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրական հանրաքվեն «անկանխատեսելի հետևանքներով հղի արկածախնդրություն» է համարում։

  • «...սահմանադրական բարեփոխումներ կոչված փաթեթն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր սահմանադրության նախագիծ, որովհետև խոսքը վերաբերում է ոչ թե առանձին դրույթների մասնակի ճշգրտումների ու լրացումների, այլ Հայաստանի պետական կառուցվածքի արմատական վերափոխմանը։
  • Առանց պարզելու այսպիսի կտրուկ շրջադարձի դրդապատճառը, մանավանդ մի պարագայում, երբ ո՛չ ՀՀ գործող նախագահի, ո՛չ էլ իշխող Հանրապետական կուսակցության ծրագրերում դրա անհրաժեշտության մասին երբևէ ակնարկ անգամ չի եղել, անիմաստ է խոսել խորհրդարանական և նախագահական համակարգերի առավելությունների կամ թերությունների մասին»։ 

1991 - Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է ԼՂԻՄ-ի լուծարման մասին և Ստեփանակերտը վերանվանում «Խանքենդի»։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1930 - Սուրեն Մուրադյան, հայ բանաստեղծ, մանկագիր
1926 - Ստեփան Խանամիրյան (մ. 1975) խորհրդային ռազմական գործիչ
1912 - Հեղինե Աբրահամյան (մ. 2012), հայ գեղանկարիչ
1908 - Ղևոնդ Հակոբյան, ինժեներական զորքերի գեներալ-մայոր
1906 - Սոս Ալիխանյան, (մ. 1985) հայազգի խորհրդային գենետիկ
1904 - Արուս Ասրյան, (մ. 1987) դերասանուհի





ԳՈՎԱԶԴ