Պատմության հայկական օրը, օգոստոսի 12


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2021 - Ժամը 17:20-ից սկսած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացեցին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
2011 - ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը առաջարկում է ղարաբաղյան հակամարտության լուծման իր տարբերակը։ 

  • «Մենք պետք է Ադրբեջանին առաջարկենք Արցախի ազատագրված մոտ 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք վերադարձնելու փոխարեն մեզ վերադարձնեն Նախիջևանը: Այդպես է հնարավոր տևական խաղաղություն հաստատել»,- ասում է Վահան Շիրխանյանը։

2007 - Աղմկահարույց սպանություններ. Գիշերը «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբի մոտ անհայտ անձը դանակահարել էր Արտակ Ալեքսանյանին և Արթուր Սիմոնյանին:

  • Հետագայում նա հիվանդանոցում մահացել է:
  • Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ այդ վիճաբանությանը մասնակից է եղել նաև այն ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայր` Սաշիկ Սարգսյանի որդին:

2005 - Հայտնի է դառնում, որ Հայ-թուրքական գաղտնի բանակցություններում քննարկվում են Ցեղասպանության, սահմանի բացման և գրավյալ տարածքների ազատագրման հարցերը։

  • Ցեղասպանության մասով կողմերը համաձայնել են, որ պատմաբաններից կազմված հանձնաժողովում պետք է լինեն միայն Թուրքիայի, Հայաստանի և սփյուռքի գիտնականները և որևէ երրորդ կողմ ներկայացված չպետք է լինի։

2002 - Արցախի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ նախնական տվյալներով 89 տոկոս քվեով Ղարաբաղի նախագահ է ընտրվել Արկադի Ղուկասյանը։ 
2001 - «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը խոսում է հոկտեմբերի 27-ի մասին։ 

  • Նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ասում է, որ 27-ի բացահայտումը նախագահի երկրորդ ժամկետին հավակնող Ռոբերտ Քոչարյանի համար պետք է պատվի խնդիր լիներ։ Սակայն ինչու՞ Վազգեն Սարգսյանին ընկեր համարողը չի բացահայտում նրա սպանությունը։

2000 - Էրեբունի օդանավակայանում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաօդային զորամիավորումները նշում են ռուսական ռազմաօդային ուժերի օրը։
1999 - Վարչապետ Վազգեն Սարգսյանը հանդիպում է Հայաստանի խոշորագույն հարկատուներ Գուրգեն Արսենյանի, Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքիասյանի հետ։

  • Վազգեն Սարգսյանը վստահեցնում է, որ նրանց գործունեությանը ոչ մեկը չի խոչընդոտելու, նրանց համար երաշխավորեց 4-ամյա կայունություն հետևյալ բառերով՝ գոնե 4 տարի երկրի նախագահը, վարչապետը և Ազգային Ժողովի նախագահը չեն փոխվելու։

1998 - Երևանի քաղաքապետարանի 12-14 տարեկաններից ձևավորված «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբը Օսլոյում մասնակցելով Նորվեգիայի գավաթի խաղարկությանը նվաճում է իր տարիքային խմբի Նորվեգիայի գավաթը։
1997 - Նախագահ Հ. Ալիևը հայտարարում է, թե Մոսկվան մի քանի անգամ խոստացել է «ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները», եթե Բաքուն համաձայնի երկրի տարածքում ռուսական բազա տեղակայել։

  • Բաքվում, հանդիպելով ամերիկացի երեք սենատորների, Հ.Ալիևը պնդել էր` Մոսկվան բազմիցս է իրեն նման առաջարկով դիմել, սակայն, Ադրբեջանը շարունակ մերժել է: Ռուսական կողմը «անհիմն սադրանք» էր որակել Ալիևի այս պնդումները:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1937 - Վալյա Սամվելյան, ժողովրդական երգչուհի
1935 - Բելա Հովնանյան, բալետի դերասանուհի
1926 - Սարգիս Սարգսյան, քանդակագործ
1921 - Գրիգոր Քեշիշյան, արձակագիր
1886 - Հովհաննես Քարամյան, քանդակազարդող վարպետ
1670 - Ստեփանոս Ռոշքա, հայ բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ