Պատմության հայկական օրը, օգոստոսի 2


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների ընտանիքում: «Վարք Սրբոց»-ը պատմում է, որ իր աղոթքով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել և գլխատվելով նահատակվում: Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով մինչ Տրդատ արքայի մոտ ծառայության անցնելն ամուսնացած էր Աթանագինեի քրոջ՝ Մարիամի հետ, Կեսարիայից վերադառնալիս նրա մասունքները Ս. Հովհաննես Մկրտչի նշխարների հետ Հայաստան է բերում և թաղում Տարոն գավառի Գլակա վանքում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-02, 2023-07-25, 2024-07-16, 2025-08-05, 2026-07-21, 2027-07-13, 2028-08-01, 2029-07-17, 2030-08-06:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ազգային Ժողովում շենքում անցակետեր են տեղակայվում՝ նիստերի դահլիճ նորընտիր պատգամավորների և լրագրողների ելք ու մուտքն ստուգելու համար։
ԱԺ անվտանգությունը նաև արգելում է լրագրողների մուտքը դեպի իշխանական խմբակցության միջանցք:
2021 - Բաքվի դատարանը երկու հայ գերիների` 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի և 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ 20 տարվա ազատազրկման դատավճիռ է կայացնում՝ 10-ը բանտում, 10-ը` խիստ ռեժիմի գաղութում։
2021 - Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերում և տարհանվում է ևս 4 զինծառայողի աճյուն:
2021 - Ադրբեջանական զինված ուժերը ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն ընդունեց ԼՂՀ Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի խորհրդարանականներ:
1988 - Ստեփանակերտում տեղի ունեցավ հանրապետական կուսակցական կազմակերպությունների առաջին քարտուղարներ Ա. Վեզիրովի և Ս. Հարությունյանի հանդիպումը Ա. Վոլսկու մասնակցությամբ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Սերգեյ Նիգոյան, Ուկրաինայի Եվրամայդանի ակտիվիստ

  • 2014 թ. հունվարի 22-ին սպանվում է Կիևում ընթացող բախումների ժամանակ։
  • Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի № 890/2014 հրամանով (21.11.2014 թ.) մայդանյան իրադարձությունների ժամանակ զոհված 100 հոգուն, այդ թվում՝ Նիգոյանին, հետմահու տրվել է Ուկրաինայի հերոսի կոչում։

1987 - Յուրա Մովսիսյան, ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի հարձակվող

  • 2012-13 թթ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն։ Համար 3-ը ՝ Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (2012-13, 2013-14):

1979 - Վահե Ավետյան - հայ ռազմական բժիշկ, Հայաստանի զինված ուժերի բուժծառայության մայոր։

  • 2012 թ. հունիսի 17-ի երեկոյան օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ծագած վիճաբանության ժամանակ դաժան ծեծի են ենթարկվելու պատճառով մահացել է։ 

1965 - Ջո Հոքի (Հոկեդոնյան Ջոզեֆ Բենեդիկտոս), Ավստրալիայի աշխատանքի նախարարը

  • Իր կարիերայի ընթացքում Ջոզեֆ Հոքեյդոնյանը եղել է երկրում հայկական շահերի ակտիվ լոբբիստներից։ 
  • ԼՂՀ ճանաչման բանաձևի հետ միաժամանակ ընդունվել է նաև ուղերձ Ավստրալիայի իշխանություններին՝ պաշտոնապես ճանաչել անկախությունը։
  • 2012 թ. նոյեմբերի 25-ին, ոչ առանց Ջո Հոքի ազդեցության, հայկական լոբբին հասավ Ավստրալիայի կառավարության կողմից սիրիահայերին 24,5 մլն դոլարի չափով ֆինանսական օգնություն հատկացնելու որոշման կայացմանը։

1953 - Արմեն Սաղաթելյան, երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (CENS) տնօրեն
1945 - Գեորգի Մովսեսյան (մ. 2011), խորհրդային կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ
1944 - Գուրգեն Գալստյան, ծաղրանկարիչ
1939 - Ալբերտ Նալչաջյան, հոգեբան
1936 - Ֆլորա Բաղդասարյան, գեղանկարիչ

  • 1992 թվականի հուլիսից մինչեւ 1993 թվականի հոկտեմբեր Սիդնեյի կաթոլիկ եկեղեցու հրավերով Ֆլորա Բաղդասարյանն ամուսնու հետ գտնվում էր Ավստրալիայում, որտեղ նրա հետ որմնանկարներ էր նկարում տեղի հայկական տաճարում:

1927 - Փոլ Գարաբեդյան, հայկական ծագումով ամերիկացի կիրառական մաթեմատիկոս և թվային վերլուծաբան
1922 - Ագարդի Գաբոր (Գաբրիել Արկալիյան), հայկական ծագումով թատրոնի և կինոյի հունգարացի դերասան, Հունգարիայի Հանրապետության վաստակավոր արտիստ, Բուդապեշտի պատվավոր քաղաքացի

  • 2006 թվականին Գաբորի այրին սահմանել է «Գաբորա Ագարդի» թատերական մրցանակը։

1851 - Պողոս Նուբար Փաշա, հայ ականավոր քաղաքական գործիչ, բարերար, Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի որդին։

  • Պողոս Նուբարը նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից է և առաջին նախագահը։
  • Պողոս Նուբարը ղեկավարել է պատվիրակությունը, որը մասնակցել է Փարիզի վեհաժողովին։