Պատմության հայկական օրը. օգոստոսի 23


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: 
  • Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «Յուղաբեր , որովհետև Միաշաբթի (Կիրակի) առավոտ գերեզման գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-23, 2023-08-22, 2024-08-27, 2025-08-26, 2026-08-25, 2027-08-24, 2028-08-22, 2029-08-21, 2030-08-27։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

1999 - Երևանում բացվեցին Համահայկական Առաջին խաղերը։
1999 - Շախմատի տանը երկար նարդու հերթական առաջնություն է։ 

  • Մրցանակը 50 հազարից մինչև 20 հազար դրամ է, որը կուտակվել է մասնակիցների կատարած 5 հազարական դրամ մուծումներից։ 
  • Մարդկանց այստեղ արգելված է դիմել բռունցքներին։

1998 - Ռոբերտ Քոչարյանին առընթեր Պարույր Հայրիկյանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը քննարկում է նախագահի պաշտոնավարության ժամկետը 5 տարուց 4 տարի դարձնելու հարցը։ 

  • Կոնսենսուս չի լինում:

1998 - Հայաստանը Գերմանիայի հետ ստորագրում է վարկային ևս մեկ պայմանագիր։ 

  • Գերմանացիները 6 միլիոն գերմանական մարկ են տրամադրում միջին և փոքր բիզնեսի զարգացման համար։ Եվս 2 միլիոն մարկ տալիս են գրանտի տեսքով։ Մարելու համար տրվում է 40 տարի ժամանակ։

1997 - Խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանն Ազգային Ժողովին է ներկայացնում Սահմանադրական դատարանի անդամի երկու թեկնածուի՝ Ռաֆայել Պապայանին և Ֆելիքս Թոխյանին։ 

  • «Դատարանի ապագան ձեր ձեռքերում է ,- պատգամավորներին ասում է Արարքցյանը։

1997 - Ազգային Ժողովում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը դժգոհում է, որ պատգամավորներն իրարից չեն տարբերում բանակում և տանը մահացած զինծառայողներին։ 

  • Նա ընթերցում է մի կնոջ նամակ, որում կինը հայտնում է, որ իր որդին մահացել է տանը, մինչդեռ նրան հռչակել են բանակում զոհված։

1997 - Երևանի կոնյակի գործարանը դառնում է 110 տարեկան։ 

  • Դեռ չսեփականաշնորհված գործարանում են վարչապետը, պաշտպանության և ազգային անվտանգության նախարարները։ Ռոբերտ Քոչարյանը կտրում է տորթը, Արա Սահակյանը բացում է կոնյակը, իսկ Վազգեն Սարգսյանը խմում է։

1997 - Երևանում փողոցային երաժշտության մրցույթ է։ Մասնակիցները թափառաշրջիկ երաժիշտներն են, որոնք, ըստ մրցույթի պայմանների, նվագում են միայն Հայաստանի օրհներգը։ 

  • Հաղթողը Լորիս Ճգնավորյանն էր, որը մրցույթի մասնակից չէ, բայց ըստ հանձնաժողովի, նույնպես թափառաշրջիկ է։

1993 - Արցախյան ազատամարտերի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավեցին Ջեբրայիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը:

  • Օրեր առաջ ազատագրվել էր Մարտակերտը: Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը նամակով դիմել էր Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանին` եռօրյա հրադադարի խնդրանքով։

1990 - Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը 183 «կողմ , 2 «դեմ և 2 «ձեռնպահ ձայներով ընդունվեց «Հռչա­կագիր Հայաստանի անկախության մասին պատմական փաստա­թուղթը, որը խորհրդարանում ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը:

  • Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտմբերի 21-ին, երկիրը խորհրդային սոցիալիստականից վերածվեց անկախ հանրապետության: Թեև պետական տոնացույցում օրը կարմիրով ներկված չէ, բայց օգոստոսի 23-ը համարվում է նոր պատմության սկիզբը:
  • Հայաստանի անկախության մասին Հռչակագրով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

1978 - Անկարայում պայթեցվում են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը և զինվորական երկու հաստատություններ։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ-ի «Գուրգեն Յանիկեան Խումբը ։

1921 - Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպականպետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվեց, ինչը արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։
1514 - Վանի մոտ գտնվող Չալդրանի ճակատամարտում Օսմանյան կայսրությունը պարտության է մատնում Սաֆավիյանների տերությանը և սահմանում է իր վերահսկողությունը Հայկական բարձրավանդակի և Միջագետքի վրա:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Հարություն Կիվիրյան, ՔՀԿ-ի (Ռոսկոսմոս) Գառնիի ջոկատի անդամ, 2018թ.

  • 2017 թվականի դեկտեմբերի 11-ին փաստաթղթեր է ներկայացրել 2018 թվականի հավաքագրմանը մասնակցելու համար ։ Հաջողությամբ անցել է ընտրության բոլոր փուլերը:

1977 - Ալեքսանդր Դոլուխանով, մեկենաս, գրահրատարակիչ
1973 - Սևակ Թորոսյան, իրավաբանական գիտությունների դոկտոր (Փարիզ, Ֆրանսիա)
1971 - Տատյանա Դանիլյանց, բանաստեղծուհի, կինոռեժիսոր, գեղարվեստական քննադատ, ՌԴ գրողների միության անդամ, ՌԴ լուսանկարիչների միության անդամ (1995-ից)
1970 - Ռուբեն Բագրատունի, երաժիշտ, հեղինակային երգերի կատարող
1920 - Բորիս Սակկիլարի, կոմպոզիտոր: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1910 - Վաղարշակ Էլիբեկյան, նկարիչ
1908 - Արթուր Ադամով (Արթուր Ադամյան, խելք. 1970թ.), ֆրանսիացի գրող-ավանգարդիստ, դրամատուրգ, հայ նավթագործի որդի

  • Թարգմանվել է ֆրանսերեն Գոգոլի, Ռիլկեի, Գեորգ Բյուխների, Չեխովի, Գորկու, բեմի համար վերափոխել է Գոգոլի «Մեռած հոգիները :

1904 - Սուրեն Քոչարյան, խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող, ՀԽՍՀ (1945) և ՌԽՖՍՀ (1967) ժողովրդական արտիստ

  • Ասմունքի տաղանդավոր վարպետին հավասարապես մատչելի էին և Շեքսպիրի վեհաշունչ խոսքը, և Լև Տոլստոյի հոգեբանական թափանցումները, և Խաչատուր Աբովյանի արարատյան բարբառը, և Սունդուկյանի թիֆլիսահայերենը, և Թումանյանի, Չարենցի և ռուս ժամանակակից գրողների ոճն ու լեզուն։ Քոչարյանի ասմունքի գերիշխող հնչերանգը պատմողականն է, գլխավոր սկզբունքը՝ կերպարների անձնավորումը հնչող խոսքի և դիմախաղի միջոցով։ Քոչարյանը իր արվեստով ստեղծել է «մի դերասանի թատրոն։ Քոչարյանի ասմունքային վերջին ծրագիրն էր «Հայ ժողովրդական հեքիաթները (ՀԽՍՀ պետական մրցանակ 1975 թ.)։

1904 - Տիրան Ներսոյան, արքեպիսկոպոս, աստվածաբան

  • 1960-ից մինչև կյանքի վերջը գտնվել է ԱՄՆ-ում, որտեղ հիմնել է հոգևոր դպրոց՝ Սուրբ Ներսես Շնորհալի վանքը, եղել է այդ հաստատության դասախոսն ու պատվավոր տնօրենը։

1873 - Ստեփան Լիանոզով (Ստեփան Լիանոզյան), գործարար, նավթարդյունաբերող, հասարակական գործիչ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (Ֆրանսիա)

  • Ստեփան Լիանոզովին անվանում էին «ռուսական Ռոքֆելլեր ։ 1900-1914-ը Ռուսաստանի 30 ամենահարուստ մարդկանց թվում էր։
  • Մասոն էր՝ «Հերմես օթյակի հիմնադիր անդամ (1924-1931), «Յուպիտեր Փարիզի օթյակի հիմնադիր անդամ :

1845 - Արիստակես Սեդրակյան, արքեպիսկոպոս, Էջմիածնի ճեմարանի տնօրեն