Պատմության հայկական օրը, օգոստոսի 3


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Այս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են` իմաստություն, հավատ, հույս և սեր: 
  • Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա լիովին նվիրվում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետևորդ` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին և կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարտից ավելի թանկ ենք համարում»: Զայրանալով՝ երիտասարդն իր բողոքն է հայտնում ժամանակի կայսեր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց, կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Սակայն մանկուց դաստիարակված լինելով Հիսուս Քրիստոսի պատվիրաններով` աղջիկներն ընդդիմանում են կայսրին` հավատարիմ մնալով իրենց հավատին: Այդ ժամանակ կայսրն ավելի է բարկանում` հրամայելով գլխատել նրանց: Իսկ նրանց մայրը` Սոփիան հավաքում է զավակների մարմիններն ու հողին հանձնում: Ինքն էլ աղոթում է Աստծուն, որ Բարձրյալն օր առաջ իր հոգին վերցնի, որպեսզի միանա իր սիրասուն դուստրերին: Աստված լսում է մոր աղաչանքները, և Սոփիան խաղաղությամբ ավանդում է հոգին: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-08-03, 2024-07-25, 2025-02-06, 2026-07-30, 2027-07-22, 2028-02-03, 2029-07-26, 2030-02-07:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
2021 - Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն (105կգ), կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալը՝ 423 կգ:
2021 - Ադրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 3 հայ զինծառայողի աճյուն:
2004 - Աղմկահարույց սպանություններ. Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի առաջին կիլոմետրի հատվածում, սպանվում է Վանաձորի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանը։ 

  • Անհայտ անձինք ավտոմատներից ու ատրճանակից կրակ են բացել նրան պատկանող «Նիսսան-պատրոլ» ավտոմեքենայի վրա: Քրեական շրջանակներում որոշ հեղինակություն հանդիսացող «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` ժորա Մարտիրոսըանը և ազգականը` Ռուդիկ Խաչատրյանը սպանվել են:

1999 - Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի ձեռամբ վերջապես ավարտվում է կառավարության ձևավորումը, որն անավարտ էր մնացել ներքին գործերի և պաշտպանության նախարարների դատարկ աթոռների պատճառով։ 

  • Ներքին գործերի նախարար է նշանակվում Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյանը։

1990 - Սկսվեցին նորընտիր ԳԽ նախագահի ընտրությունները:

  • Անհրա­ժեշտ էր 131 ձայն 260 պատգամավորից, ընտրված էր 220 պատգամա­վոր:
  • Առաջին քվեարկության արդյունքներն էին՝ Լևոն Տեր-Պետրոսյան՝ 110, Վլադիմիր Մովսիսյան՝ 93 ձայն:

1917 - Անդրանիկը, զորամասը և գաղթականությունը հասան Գորիս։ 

  • Հուլիսի 26-ին հասել էին Կապան։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1966 - Գագիկ Գինոսյան, պարուսույց
1959 - Աշոտ Խաչատրյան, ֆուտբոլիստ
1937 - Վան Սողոմոնյան, հայ նկարիչ, խեցեգործ
1930 - Եվգենի Աբրահամյան, սովետական ատոմային տեխնիկ
1903 - Լևոն Հարությունյան, բժիշկ
1903 Շահան Շահնուր, հայ գրող

  • Սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է։ 1929 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի»։