Պատմության հայկական օրը, օգոստոսի 5


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: 

  • Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր:

2019 - ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կատարեց իր սադրիչ հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
2003 - Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում պահվող 42 մահվան դատապարտյալները հացադուլի սպառնալիքով հայտարարում և պահանջում են հանդիպում ԱԺ նախագահի ու արդարադատության նախարարի հետ։ 

  • Նրանց հիասթափեցրել է Ռոբերտ Քոչարյանի ներման հրամանագիրը՝ մահվան դատապարտրվածների պատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու մասին։ Մահվան դատապարտվածները գտնում են, որ նոր Քրեական օրենսգրքում սահմանված ցմահ բանտարկության մասին դրույթը չի տարածվում մինչև օրենսգիրքը ուժի մեջ մտնելը ծանր հանցագործությունների համար։ 

1998 - Բարձրաշենի թռչնաֆաբրիկայի սեփականատեր, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը խոստանում է դատի տալ թռչնաֆաբրիկան սեփականաշնորհելու մեթոդների՝ ֆաբրիկայի բաժնետերերի նկատմամբ շանտաժ և սպառնալիքներ կիրառելու մասին հրապարակված «Պարույր Հայրիկյանը վայելում է Ոստիկանության հատուկ ծառայությունների աջակցությունը» վերնագրով հոդվածի հեղինակին։
1992 - Արցախյան պատերազմ. Ադրբեջանական բանակի կողմից Ստեփանակերտ քաղաքի հրետանային աննախադեպ գնդակոծության հետևանքով սպանվեց և վիրավորվեց 106 խաղաղ բնակիչ:
1980 - ASALA. Հարձակում Ֆրանսիայի Լիոն քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի վրա, որի ժամանակ չորս հոգի վիրավորվում է։

  • Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Հերոս Հարություն Սասունյան» կոմանդոները ստանձնում են պատասխանատվությունը։
  • Հայտարարության մեջ նշվում էր. «Հյուպատոսարանը թիրախ էր ընտրված նախ թրքական կայսերապաշտության պաշտպանի և ջատագովի իր դերակատարության պատճառով, երկրորդ՝ անցած ապրիլի 24-ին ցուցարար հայերի նկատմամբ ցուցաբերած իր խուլ կեցվածքի պատճառով»։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Ռոման Բերեզովսկի, հայաստանցի ռուս ֆուտբոլիստ
1930 - Էմին Խաչատրյան (մ. 2000), խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր, կինոկոմպոզիտոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ
1908 - Կորյուն Հակոբյան, ճարտարապետ
1905 - Արտեմ Միկոյան, հայազգի հանրահայտ ավիակոնստրուկտոր, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը (մ. 1970)
1904 - Սուրեն Ավչյան, հայ բանաստեղծ, արձակագիր
1904 - Նորայր Դաբաղյան, հայ գրականագետ
1738 - Աստվածատուր Բաբիկյան, գրող