Պատմության հայկական օրը, օգոստոսի 9

 Պատմություն  09/08/2021   09:00    67
Պատմության հայկական օրը, օգոստոսի 9

ՏՈՆԵՐ

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք

  • Սուրբ Աստվածածնի Վերափոխման շաբաթապահքը տևում է երկուշաբթիից ուրբաթ: Տաղավար տոներին միշտ նախորդում են շաբաթապահքեր: Բոլոր ցանկացողները կիրակնօրյա Ս. Պատարագին մասնակցելով և Ս. Հաղորդություն ստանալով՝ դուրս են գալիս պահքից:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-08, 2023-08-07, 2024-08-12, 2025-08-17։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

2019 - ՀՀ արդարադատության նախարարության կողմից  հանրային քննարկման ներկայացվեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը:  

  • Նախագծով զգալիորեն ընդլայնվում են Սահմանադրական դատարանի դատավորներին և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու հիմքերը: 
  • Նախարարության կողմից նախատեսվում է «վաղ կենսաթոշակի ինստիտուտի» ներդնումը, համաձայն որի հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորը անկախ տարիքից, կարող է պահպանել իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը։ 

2011 - Երևանի կենտրոնում տեղի ունեցավ ընդհարում ՀՀ ոստիկանության և ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների միջև:

  • Ոստիկանները ծեծի են ենթարկել ակտիվիստներին և ձերբակալել, ընդ որում դաժան վերաբերմունքը ակտիվիստների նկատմամբ շարունակվել է նաև ձերբակալությունից հետո: Միայն  ոստիկանության աշխատակիցների ակնհայտ շինծու ցուցմունքների հիման վրա դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ 7 երիտասարդներից չորսի նկատմամբ:
  • Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա, Արտակ Կարապետյանը` 3 տարվա, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա ազատազրկման:

1994 - Մասաչուսեթսի նահանգում, ի պատիվ օգոստոսի 7-ից 14-ը պետական-պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ընդունելություն է կազմակերպվում ԱՄՆ 35-րդ  նախագահ Ջոն Քենեդիի անվան գրադարան-թանգարանում:

  • Ջոն Քենեդիի կրտսեր եղբայր, սենատոր Էդուարդ Քենեդին իր խոսքն ուղղելով ՀՀ նախագահին, հայտարարում է՝ «Հայ ժողովուրդն ու իր փայլուն առաջնորդը: Այս մարդը Հայաստանի Ջորջ Վաշինգտոնն է»: 

ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Ալեքսանդր Թադևոսյան, հայ ֆուտբոլիստ, պաշտպան
1968 - Արթուր Սարգսյան, Հաց բերողը
1965 - Մասիս Շիրազ, նկարիչ
1959 - Մարիա Գուլեգինա (Մեյթարջյան), հայազգի ուկրաինացի սոպրանո
1959 - Արայիկ Ալեքյան, քանդակագործ
1950 - Վոլոդյա Ամիրջանյան, Արցախյան պատերազմի մասնակից
1943 - Ալեքսանդր Կովալենկո, հայաստանցի ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի աստղերից
1925 - Հակոբ Կարապենց, ամերիկահայ գրող
1886 - Սարգիս Խաչատուրյան, նկարիչ
1872 - Ստեփան Լիանոսյան, գործարար և քաղաքական գործիչ

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Պատմության հայկական օրը, օգոստոսի 9

Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 1
vakhtangmmargaryan