Պատմության հայկական օրը, օգոստոսի 9


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հաց Բերողի օրը (ոչ պաշտոնական)

  • 2017 թվականին հիվանդանոցում մահացավ 2016 թ. ՊՊԾ գունդը գրաված ոստիկանական կուռ շրջափակման մեջ գտնվող զինված ապստամբներին հաց հասցնող Արթուր Սարգսյանը, ում ժողովուրդը կնքեց Հաց Բերող անվամբ։ Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը չներեց նրան, տանջամահ արեց և վրեժխնդիր եղավ նրանց: Ի պատիվ Արթուր Սարգսյանի, նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 9-ը ժողովուրդը հայտարարեց Հաց Բերողի օր։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ  

2021 - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով ժամանեց Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։
2019 - ՀՀ արդարադատության նախարարության կողմից  հանրային քննարկման ներկայացվեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը:  

  • Նախագծով զգալիորեն ընդլայնվում են Սահմանադրական դատարանի դատավորներին և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու հիմքերը: 
  • Նախարարության կողմից նախատեսվում է «վաղ կենսաթոշակի ինստիտուտի» ներդնումը, համաձայն որի հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորը անկախ տարիքից, կարող է պահպանել իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը։ 

2011 - Երևանի կենտրոնում տեղի ունեցավ ընդհարում ՀՀ ոստիկանության և ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների միջև:

  • Ոստիկանները ծեծի են ենթարկել ակտիվիստներին և ձերբակալել, ընդ որում դաժան վերաբերմունքը ակտիվիստների նկատմամբ շարունակվել է նաև ձերբակալությունից հետո: Միայն  ոստիկանության աշխատակիցների ակնհայտ շինծու ցուցմունքների հիման վրա դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ 7 երիտասարդներից չորսի նկատմամբ:
  • Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա, Արտակ Կարապետյանը` 3 տարվա, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա ազատազրկման:

1994 - Մասաչուսեթսի նահանգում, ի պատիվ օգոստոսի 7-ից 14-ը պետական-պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ընդունելություն է կազմակերպվում ԱՄՆ 35-րդ  նախագահ Ջոն Քենեդիի անվան գրադարան-թանգարանում:

  • Ջոն Քենեդիի կրտսեր եղբայր, սենատոր Էդուարդ Քենեդին իր խոսքն ուղղելով ՀՀ նախագահին, հայտարարում է՝ «Հայ ժողովուրդն ու իր փայլուն առաջնորդը: Այս մարդը Հայաստանի Ջորջ Վաշինգտոնն է»: 

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Ալեքսանդր Թադևոսյան, հայ ֆուտբոլիստ, պաշտպան
1968 - Արթուր Սարգսյան, Հաց բերողը
1965 - Մասիս Շիրազ, նկարիչ
1959 - Մարիա Գուլեգինա (Մեյթարջյան), հայազգի ուկրաինացի սոպրանո
1959 - Արայիկ Ալեքյան, քանդակագործ
1950 - Վոլոդյա Ամիրջանյան, Արցախյան պատերազմի մասնակից
1943 - Ալեքսանդր Կովալենկո, հայաստանցի ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի աստղերից
1925 - Հակոբ Կարապենց, ամերիկահայ գրող
1886 - Սարգիս Խաչատուրյան, նկարիչ
1872 - Ստեփան Լիանոսյան, գործարար և քաղաքական գործիչ