Պատմության հայկական օրը. 21 փետրվար


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - IWF-ի` ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի «Տարվա լավագույն ծանրորդ» մրցույթում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը  5.514 ձայնով գրավեց երկրորդ տեղը։

  • Առաջին տեղում աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն էր` 17.084 ձայնով:

2013 - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորեց Սերժ Սարգսյանին։ 
2012 - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիր և նվիրաբերեց մոտ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ լսարանային օգտագործման համակարգչային սարքավորումներ:
2012 - Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը, ամփոփելով ՌԴ տարածքում միգրացիոն հոսքերը, արձանագրել է, որ 2011 թ. Հայաստանից ներգաղթել է 31.7 հազ. մարդ։
1996 - Հելսինկիում հերթական անգամ հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչները։

  • Բանակցություններն առաջնորդում են Մինսկի խմբի համանախագահներ Ֆինլանդիան և Ռուսաստանը: Ֆինլանդիայի արտգործնախարարության արխիվային փաստաթղթերում նշվում է` Հայաստան֊Ադրբեջան֊Ղարաբաղ բանակցություններից հետո Մինսկի խումբը քննարկում է ԵԱՀԿ ներկայացուցիչների այցը տարածաշրջան:

1944 - Միսաք Մանուշյանն իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։
1828 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1965 - Տիգրան Պասկևիչյան (ծնվ. Երևան), լրագրող, սցենարիստ
1959 - Միշել Ռեյնո (Միշել Երևանցի), ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1956 - Արշակ Օհանյան, դերասան, արտ-նկարիչ
1937 - Միխայիլ Վարդանով (ծնվ. Գրոզնի, մ. 2009), խորհրդային և ամերիկյան կինոօպերատոր, կինոռեժիսոր, սցենարիստ, վավերագրական կինեմատոգրաֆի վարպետ, «Նիկա» մրցանակի դափնեկիր, Բևերլի Հիլզում և Սան Ֆրանցիսկոյում համամիութենական և միջազգային կինոփառատոների դափնեկիր

  • 1992 թ. էկրան բարձրացավ «Փարաջանով. Վերջին գարուն» ֆիլմը, որտեղ Միխայիլ Վարդանովը հանդես եկավ որպես ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր: Այս ֆիլմը բարձր է գնահատել Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Տոնինո Գուերան և Մարտին Սկորսեզեն։ 1990-ականներին մեկնել է ԱՄՆ, ապրել ու աշխատել Հոլիվուդում։
  • 2010 թ. Հոլիվուդում հիմնվել է Սերգեյ Փարաջանովի և Միխայիլ Վարդանովի անվան ինստիտուտը (Parajanov-Vartanov Institute) ՝ նրանց ստեղծագործություններն ուսումնասիրելու համար։

1927 - Օգաստես Բարբեր (ծնվ. Հայաստան, մ. 2008), ամերիկացի գործարար, "Barber Foods"-ի հիմնադիր ը
1926 - Մետաքսյա Սիմոնյան (ծնվ. Աշխաբադ, մ. 1987 թ.), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965 թ.)
1924 - Վասիլի Քաթանյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1999), կինոռեժիսոր-վավերագրող, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988)

  • Հայտնի գրականագետ Վ. Քաթանյանի որդին, Լիլի Բրիկի խորթ որդին։

1924 - Հարություն Դավթյան (ծնվ. Թեհրան), հոգեթերապևտ, հասարակական գործիչ; Իրանի բժշկական ակադեմիայի իսկական անդամ

  • Պրոֆեսոր Դավթյանի անվան հետ են կապված «Ռուզբե» հոսպիտալի հոգեթերապևտիկ կլինիկայի բոլոր հաջողությունները, որը նրա ջանքերի շնորհիվ դարձել է հոգեթերապիայի ժամանակակից կենտրոն:

1921 - Արամայիս-Արման Հովսեփյան (ծնվ. Թավրիզ, մ. 1980), Իրանի կինոյի և իրանահայ թատրոնի նշանավոր գործիչ 

  • Արման Հովսեփյանը դերեր է մարմնավորել ավելի քան 54 կինոնկարում։ Նա մասնակցել  է «Նամուս», «Գիքորը» և «Եվգինե» երկերի բեմադրությանը։ 
  • Իրանի կինոասպարեզ է մտել հռչակավոր կինոռեժիսոր Սամվել Խաչիկյանի «Դարձ» ֆիլմով (1950 թ․)։ Խաղացել է «Սարսափը», «Հարված», «Մեկ քայլ մինչև մահ» և այլն ֆիլմերում։ 
  • Հայ կինոաստղը 1955 թվականին «Փորձանքների քառուղի» ֆիլմի իր դերակատարման համար արժանացել է Իրանի տարվա լավագույն տղամարդ դերասանի մրցանակին։ 
  • 1965 թվականին արտադրել է իր հեղինակած ֆիլմը՝ «Ծովահարս», իսկ 1972 թվականին մարմնավորել է Արբի Հովհաննիսյանի ստեղծած «Աղբյուր» (Հեղնար Աղբյուր) ֆիլմի գլխավոր դերակատարի դերը։ 

1920 - Ադամ Խուդոյան (ծնվ. Երևան, մ. 2000թ.), կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965)
1909 - Բաբկեն Քոլոզյան (ծնվ. Երևան, մ. 1994), նկարիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ
1905 - Լև Ատամանով (Լևոն Ադամյան, ծնվ. Մոսկվա, մ. 1986), անիմացիոն կինոյի ռեժիսոր, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1978)
Խորհրդային անիմացիոն կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է:
1881 - Ռուբեն Աբրահամյան (ծնվ. Գնիշիկ, մ. 1952), լեզվաբան, արևելագետ, համեմատական լեզվաբանության և հինավուրց լեզվի նշանավոր մասնագետ; Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1856 - Հարություն Շամշինյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1914), նկարիչ, ժանրային գեղանկարչության վարպետ, ռուս ճանապարհորդողների հետևորդ, Անդրկովկասում քսիլոգրաֆիայի տեխնիկայի ներդրողը




avatar