Պատմության հայկական օրը. փետրվարի 23


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2012 - Հայոց բանակը տոնում է խորհրդային կարմիր բանակի օրը, հնչում է նույնիսկ ԽՍՀՄ հիմնը։ 
2008 - Ռոբերտ Քոչարյանը շտապեց Մոսկվա. հետագայում պարզվեց, որ հենց ամսի 23-ին, Մոսկվայից վերադառնալուց հետո, Քոչարյանը հավաքեց խորհրդակցություն իշխանական բոլոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ, ինչի արդյունքում էլ ծնվեց ՊՆ թիվ 0038 Հայտնի հակասահմանադրական հրամանը ՝ մարտիմեկյան գործընթացներում բանակի ներգրավման մասին հրամանագիրը։
1998 - Համերգի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը խոստանում է լինել Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինող իշխանության դեմ, որովհետև մաքուր լինելու այլ տարբերակ չկա: 

  • Իսկ վերաբացված Դաշնակցության մասին երգահանն ասում է՝ ես Դաշնակցական էի, երբ այն արգելված էր, իսկ այսօր ես նրա կողքին չեմ:

1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է ընդունում զինված կազմավորումներ ստեղծելու մասին։
1959 - Երևանում հիմնադրվեց Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունքը:
1932 - Լույս է տեսնում գրողների միության պաշտոնաթերթ «Գրական թերթ»-ի անդրանիկ համարը։

  • Գրողների կազմակերպությունն այն ժամանակ կոչվում էր Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիա։

1251 - Տեղի ունեցավ Կահիրեի ճակատամարտը, մամլուքների և Հալեպի Էյուբյանների ու վերջիններիս դաշնակից հայերի միջև։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Էդուարդ Համբարձումյան (ծնվ. Սոչի), բռնցքամարտիկ, բռնցքամարտի սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմպիոն (Լիվերպուլ-2008)
1982 - Աննա-Մարիա Գալոյան (ծնվ. Կոխտլա-Յարվե, Էստոնիա), էստոնացի քաղաքագետ, անգլալեզու The Baltic Times թերթի քաղաքական վերլուծաբան, բարեփոխումների կուսակցության երիտասարդական թևի նախկին առաջնորդ

  • Մարիամն ազատ տիրապետում է էստոներենին, լավ գիտի հայերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն։
  • 2009 թ. Աննա-Մարիան նկարահանվել է "Playboy" ամսագրի էրոտիկ ֆոտոսեսիայում։
  • 2010 թ. բրիտանական The Sun-ը Գալոյանին հռչակել է աշխարհի ամենասեքսուալ կին քաղաքական գործիչը:

1959 - Տիգրան Մանգասարյան (ծնվ. Երևան), նկարիչ, գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ
1955 - Տեր Հուսիկ Լազարյան (ծնվ. Երևան, մ. 2015), հայ քաղաքական գործիչ և քահանա, «ՀՀՇ» վարչության նախագահ
1952 - Անդրեյ Շապովալյանց (ծնվ. Մոսկվա), «Կամազ» ավտոգործարանի տնօրենների խորհրդի նախագահ
1940 - Ծովինար Բեքարյան (ծնվ. Լենինգրադ), գեղանկարիչ, գրաֆիկ
1932 - Արթուր Թարխանյան (ծնվ. Երևան, մ. 2006), Հայաստանի ժողովրդական ճարտարապետ

  • Գործերը. «Ռոսիա» կինոթատրոն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, «Զվարթնոց» օդանավակայան, Երիտասարդական պալատը Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Մարտիրոս Սարյանի հուշարձանը Երևանում:

1930 - Ալբերտ Մնացականյան (ծնվ. Երևան), ԽՍՀՄ սպորտի վարպետ (1953), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1966), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1982)
1925 - Մանուկ Աթոյան, գյուտարար, վաստակավոր և առաջին կարգի ինժեներ
1924 - Էդուարդ Պապյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1995թ.), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
1915 - Հրանտ Վոպյան, պրոդյուսեր, «Հայֆիլմի» տնօրեն

  • Ղեկավարել է այնպիսի հայտնի ֆիլմերի նկարահանումները, ինչպիսիք են «Հյուսիսային ծիածան», «Կարինե», «Հեղնար աղբյուր», «Արևիկ» ֆիլմերը:

1910 - Սերգո Համբարձումյան (ծնվ. Բիստ, մ. 1983), ծանրորդ, աշխարհի չեմպիոն (1930), Հայաստանի և Անդրկովկասի չեմպիոն (1930, 1945), Խորհրդային Միության չեմպիոն (1933, 1934, 1935), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1961)

  • Սերգո Համբարձումյանը 1939-ին հասցրել է Սասունցի Դավթի դերը կատարել հայկական էպոսի 1000-ամյակին։ Նա հզոր ու գեղեցիկ էր մարտական բեմում՝ հաղթելով Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած հանդիսություններին  Իսկ քանի որ օտար զավթիչը հարեմ ուներ, Սերգո-Դավիթը գերությունից ազատեց բոլոր կանանց՝ նրանց բացատրելով, որ հայերը հարեմներ չունեն, և Արևելքի կանայք կարող են հանրօգուտ աշխատանքով զբաղվել։
  • 1963 թ., երբ աշխարհի բոլոր հայերն ապրում էին Մ.Բոտվիննիկի և Տ. Պետրոսյանի միջև Աշխարհի չեմպիոնի կոչման համար շախմատային մրցամարտով, Սերգո Համբարձումյանը Մոսկվա էր մեկնել որպես Պետրոսյանի կամավոր թիկնապահ:

1904 - Ռեյմոնդ Վինսի (Ռայմոնդ Հովսեփյան, ծնվ. Մարսել, մ. 1968), ֆրանսիացի սցենարիստ, լիբրետիստ և տեքստերի հեղինակ

  • Փարիզում հիմնադրել է նոր տիպի "էստրադային" ։ Իր "Օպպերետ մոդեռն" - ում բեմադրել է առաջին շոուն, որտեղ եղել է հիմնական կատարողը ։

1859 - Պետրոսյան Գևորգ (մ. 1906), դերասան, թատերական գործիչ
1841 - Մաղաքիա Օրմանյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1918), Հայ Առաքելական եկեղեցու գործիչ

  • 1896 թ. Մ. Օրմանյանը 62 պատգամավորներից 47 ձայնով ընտրվեց Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք: