Պատմության հայկական օրը. 7 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Համացանցում հայատառ գրելու օրը

  • Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ ի փետրվարի 5 ին ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որտեղ կոչ էր արվում փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, կարելի է հաղթահարված համարել նաև մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա տեխնիկական խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է կրել մեսրոպատառ հայերեն:

Ս. Ատոմյանց հիշատակության օր (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են: Նրանք կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարել են Տիրոջ օգնությամբ և հովանավորությամբ: Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու նպատակով: Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ: Հայոց զորավարները սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում և ապաստանում Անձևացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ս. Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված լեռնաբնակ ճգնակյաց մի սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել: Պարսից զորքը, հասնելով հայոց զորավարներին, շրջապատում և սրախողխող են անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Ս. Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք և 449 թվականին նահատակվում:
  • Այս տոնը  հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  15.02.2022, 06.02.2023, 29.01.2024, 17.02.2025, 02.02.2026, 25.01.2027, 15.02.2028, 29.01.2029, 18.02.2030:

Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հայոց արքունիքում Սաթենիկ թագուհու ազգականները, ովքեր հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով, հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին՝ սրախողխող անելով նրանց: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-07, 2024-01-30, 2025-02-18, 2026-02-03, 2027-01-26, 2028-02-15, 2029-01-30, 2030-02-19։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2022 - ԵՄ և Ֆրանսիայի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 8 հայ ռազմագերի։ 
2019 - ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը տևել է 1.5 ժամ:
2019 - ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակեց Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին:

  • Արզումանյանը 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն էր և պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ, բայց մի քանի տարի անց հոգնել էր ընդդիմություն լինելուց և գովում էր Սերժ Սարգսյանին։ Դրա համար դեսպան էր նշանակվել Դանիայում։

1975 - ASALA. Ռումբի զետեղում Լիբանանի Թուրքիայի դեսպանատան տեղեկատվության և զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Ականազերծման ժամանակ վիրավորվում է լիբանանցի ոստիկանը։
  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է «Գերի Գուրգեն Յանիկյան Խմբակը»՝ պահանջելով Գուրգեն Յանիկյանի ազատ արձակումը։

1899 - Հայաստան` Ալեքսանդրապոլ կայարան (այժմ` Գյումրի) ժամանեց առաջին գնացքը: 

  • Նախանցյալ դարի 90-ականներին ցարական Ռուսաստանի կառավարությունը Թիֆլիս-Կարս երկաթգծի շինարարարության մասին որոշում կայացրեց: Շինարարությանը ներգրավվեցին ինչպես մոտակա գյուղերի բնակիչները, այնպես էլ Ռուսաստանից աշխատակիցները և մասնագետները: Ճանապարհին կառուցվել էին 535 արհեստական կառույցներ` կամուրջներ, վիադուկներ, 13 թունելներ: Ընդ որում, բոլոր թունելները երկկողմանի էին: Հատկապես նշանակալի էր Ջաջուռի թունելը, որի երկարությունը 1703 մետր էր:
  • Այն գտնվում է ծովի մակարդակից 1843 մետր բարձրության վրա և համարվում է Եվրոպայում ամենաբարձր լեռնային կետը: Ջաջուռի թունելը կառուցելու ժամանակ առաջին անգամ օգտագործվել են հորատման մեքենաներ և էլեկտրական օդափոխիչներ: Թունելը կառուցվել է կարճ ժամանակում. շինարարությունը սկսվել է 1896 թվականին և ավարտվել 1898 թվականին: Նրա միջով առաջին գնացքն անցել 1899 թվականի փետրվարի 7-ին: Մեկ այլ յուրահատուկ կառույց է 1898 թվականին կառուցված Զամանլինի կամուրջը: Էրիվան կայարան առաջին գնացքը ժամանել է մի քանի տարի անց՝ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Գաել Անդոնյան, հայ ֆուտբոլիստ, պաշտպան
1959 - Վանո Միրանյան (ծնվ. Էդիսիա), կրկեսային արտիստ, դերասան

  • Վաղ մանկությունից բժիշկները Վանոյի մոտ ախտորոշել են ֆիզիկական զարգացման դադաղեցում։ 12 տարեկանում հայտնվել է կրկեսային խմբում, դարձել լիլիպուտների շոուի մասնակից։ 
  • 1992-ից սկսել է նկարահանվել կինոյում՝ նորամուտը նշելով «Կա-կա-դու» ֆիլմում։ 2005-ին նկարահանվել է Միխայիլ Բուլգակովի վեպի հիման վրա ռեժիսոր Վլադիմիր Բորտկոյի նկարահանած «Վարպետը և Մարգարիտան» հեռուստասերիալում:
  • 2000-ականների սկզբին աշխատել է Պետական Դումայում, զբաղվել է փոքրահասակ մարդկանց խնդիրներով։ Եղել է հաշմանդամների հարցերով Վլադիմիր Ժիրինովսկու օգնականը։
  • Նա «Նինոչկա» բարեգործական հիմնադրամի նախագահն է, որը զբաղվում է փոքրահասակ մարդկանց խնդիրներով։

1945 - Ժաննա Աղասյան, կինոդրամատուրգ, Ռուսաստանի թատերական գործիչների միության անդամ, Ռուսաստանի գրողների միության անդամ, Մոսկվայի «Գալատեա» թատրոն-ստուդիայի գլխավոր ռեժիսոր

  • Իր մասնավոր թատրոնի բեմում 90-ականներին բեմադրվել են «Ոտնահարված ծխածաղիկներ» (Թենեսի Ուիլյամսի պիեսի հիման վրա) ռուսերեն և հայերեն, «Ձայն մարդոյ» (Ժան Կոկտոյի պիեսի հիման վրա) ռուսերեն, հայերեն և ֆրանսերեն ներկայացումները։

1922 - Ելենա Ավանեսովա, օդային մարմնամարզիկ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1954 թ.)
1876 - Իսահակ Ալիխանյան (մ. 1946), թատրոնի հայ դերասան, ՀԽՍՀ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 
1861 - Տիգրան Նավասարդյան (մ. 1927), հայերեն խմբագիր և լեզվաբան

  • Լույս է ընծայել «Հայկական ժողովրդական հեքիաթների» ժողովածուները 10 հատորներով (1882-1903), «Արարատ Գավառի Հայոց բարբառի բառարան» (1903) և «Հայկական ավանդույթներ» (1883):

1676 - Մխիթար Սեբաստացի (ծնվ. Սեբաստիա, մ. 1749), հայագետ, աստվածաբան, լուսավորիչ, մշակութային և եկեղեցական գործիչ

  • 1700 թ. Կոստանդնուպոլսում նա գտավ Լատինական քահանաների աջակցությունը և 1701 թ. սեպտեմբերի 8-ին հիմնադրեց միաբանություն, որը բաղկացած էր 10 անդամներից։ Այդպես կատարվեց նրա երկարամյա երազանքը։
  • Մխիթարյան միաբանության նպատակն էր բարձրացնել հայ ժողովրդի մշակութային մակարդակը և պահպանել հին հայկական գրերի հուշարձանները (1703-ից Մորեում, 1717-ից Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզի):



avatar