Պատմության հայկական օրը. փետրվարի 8


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 29 զինծառայողի անուն.

  • Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն: 

2021 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։

  • Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաև տնտեսական, սոցիալական ու հումանիտար բնույթի մի շարք հարցերի։

2021 - Ռուսաստանցի իրավաբան-միջազգայնագետ, Հաագայի միջազգային դատարանի դատավոր Կիրիլ Գևորգյանն ընտրվում է Հաագայի  դատարանի փոխնախագահ։ 

  • Մինչև դատարանի կազմում ընտրվելը` մինչև 2014թ.-ը, Գևորգյանը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, այդ թվում ՝ 2003-2009 թվականներին Նիդեռլանդներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
  • Կիրիլ Գևորգյանը խորհրդային և ռուս հայտնի դերասանուհի Մարինա Նեելովայի ամուսինն է։

2019 - Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ում հավատարմագրված, Հայաստանում գտնվող, «Թուրան» լրաատվական գործակալության թղթակից Շահին Գաջիևին տված հարցազրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ադրբեջանցիներին ասում է. «Ճանաչեք սեփական ճակատագրի տեր լինելու Ղարաբաղի իրավունքը, և հայերի մեծամասնությունը կողմ կլինի արագ և խաղաղ կարգավորմանը»։

1993 - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արտակարգ դրություն սահմանվեց Արմավիրի շրջանում հայ-թուրքական սահմանամերձ գոտում՝ հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգավոր միջադեպերից խուսափելու, իրավակարգի պահպանությունը ուժեղացնելու ու կարգուկանոնը վերականգնելու նպատակով։

  • Արտակարգ դրությունը սահմանվել էր մեկ ամիս ժամկետով, սակայն հինգ օր անց այն չեղյալ է հայտարարվել։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Լաուրա Քեոսայան (ծնվ. Մոսկվա), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի

  • Կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի թոռնուհին է:

1957 - Յուրի Անաստասյան (ծնվ. Բիշքեկ), բանաստեղծ, բարդ
1940 - Երջանիկ Աբգարյան (ծնվ. Աշտարակ, մ. 2020), պետական-քաղաքական գործիչ, արևելագետ

  • 1988 թվականին Շարժման սկզբից ղեկավարում էր Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի «Ղարաբաղ» ենթակոմիտեն։
  • 1988 թվականից ընդգրկված է եղել գաղտնի «Ղարաբաղ» կոմիտեի կազմում, որը հաջողությամբ ղեկավարեց Ղարաբաղյան շարժումը մինչև 1989 թվականի մայիս՝ հիմնական «Ղարաբաղ» կոմիտեի կալանքի տակ գտնվելու 6 ամիսների ընթացքում։
  • 1990-1991 թվականներին եղել է Գետաշենի ենթաշրջանի և Շահումյանի շրջանի ՀՀՇ ջոկատների գործողությունների համակարգող։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, մասնավորապես, Էրքեջ և Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանական գործողություններին։

1905 - Լև Ատամանով (մ. 1981), մուլտիտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր
1877 - Ստեփան Կապանյան (մ. 1944), հայ ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրող
1866 - Բեդրոսով Կարապետ (մ. 1938), նկարիչ, բնանկարի վարպետ, 19-րդ դարի վերջի -20-րդ դարի սկզբի երկրի ամենահայտնի բնանկարիչներից 
1853 - Իսահակ Թոխատելով (ծնվ. Թիֆլիս, մ. 1918), գեներալ-լեյտենանտ, ազնվական

  • Ծնվել է Թուրքիայի Թոխատա քաղաքում, գործարար Արտեմի Աբիրինյան-Թոխատելովի ընտանիքում։