Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 13

 Հայեր  13.09.2021   09:00    21
Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2019 - «Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը:
1991 - Շահումյանի շրջանում սկսվեց հայկական ուժերի հակահարձակումը:

  • Եռօրյա մարտերի ընթացքում Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ գյուղախումբն անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ:

1922 - Զմյուռնիայում (ներկայիս՝ Իզմիր) տեղի ունեցավ հույն և հայ բնակչության կոտորած։

ԾՆՎԵԼ ԵՆ

1979 - Վարդերես Սամուրգաշև (ծնվ. Դոնի Ռոստով, Ռուսաստան), հունահռոմեական ոճի ըմբիշ

  • Վարդերես Սամուրգաշևը պատմության մեջ միակ ըմբիշն է, ով անցել է 63 կգ - ից 74 կգ քաշային կարգերը և դարձել աշխարհի չեմպիոն:

1960 - Վլադիմիր Պլունգյան (ծնվ. Մոսկվա), լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 

  • Տիպաբանության և քերականության տեսության, Մորֆոլոգիայի, կորպուսային լեզվաբանության, աֆրիկագիտության, պոետիկայի մասնագետ

1938 - Կարեն Կուրդիյան, բարձրակարգ ձայնային ռեժիսոր
1914 - Արմեն Զարյան (ծնվ. Կոստանդնուպոլիս), ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ

  • Գրող Կոստան Զարյանի որդին է։

1898 - Միխայիլ Ջանշիև, կոմերսանտ, կոլեկցիոներ, հասարակական գործիչ
1880 - Զոֆյա Պիրամովիչ (ծն. Ռադոմ), նկարիչուհի
1861 - Դմիտրի Միրիմանով (ծն. Պերեսլավլ-Զալեսսկի), շվեյցարահայ մաթեմատիկոս
1859 - Ավետիս Քալանթար, անասնաբուծության հետազոտող

  • Ոչ մի խոշոր տնտեսական միջոցառում չի եղել կաթնամթերքի տնտեսության զարգացման գործում, որին մասնակից չի եղել Ավետիս Քալանթարը։
  • Քալանթարը եղել է բուրժուադեմոկրատական «Մշակ» թերթի խմբագիրը։