Պատմության հայկական օրը, սեպտեմբերի 2


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2008 - Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը տեղեկացնում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա որակավորման խաղի իր տոմսերից: 

  • «Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության հյուրընկալող կողմը պարտավոր է տոմսերի 5 տոկոսը տրամադրել հյուրընկալվող կողմին, բայց Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է` նշելով, որ իրենց երկրպագուները չեն ժամանելու: Փոխարենը նրանք ժամանելու են 130 հոգանոց պատվիրակությամբ»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

2000 - Արդյունաբերության նախարարությունը և թուրքական «Նետեքս» ընկերությունը հուշագիր են ստորագրում, որով Գյումրիում թուրքական կողմը պետք է վերականգնի գրեթե ավերակների վերածված Տեքստիլ գործարանը։ 

  • «Նետեքսի» հետ պայմանագրից հետո ամերիկահայ ինչ-որ գործարարներ փորձում են իրենք դառնալ ներդրող թույլ չտալու համար թուրքական կապիտալի մուտքը Հայաստան։

1998 - Ստեփանակերտում գտնվող Ռոբերտ Քոչարյանը տեղեկացնում է, որ Հայաստանն ամենայն հավանականությամբ կմերժի Թուրքիայի Հանրապետության 75-րդ ամյակի միջոցառումներին մասնակցելու Անկարայի հրավերը։ 
1998 - Բացվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Լաչին-Շուշի հատվածի մի մասը։
1997 - Սահմանադրական դատարանը քննարկում է մի պայմանագիր, որով Հայաստանը միանում է Ուզբեկստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքմենիայի միջև կնքված տարանցիկ փոխադրումների կարգավորման մասին բաց համաձայնագրին։ 

  • Ինչպես է Ադրբեջանը կատարելու այս համաձայնագիրը, եթե պատերազմի մեջ է Հայաստանի հետ։ «Պարտավոր է»,- ասում է դատարանում նախագահ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Հենրիկ Քոչինյանը։

1997 - Ղարաբաղի նախագահ է ընտրվում արտգործնախարար Արկադի Ղուկասյանը։

  • Ընտրությունների անօրինականության մասին Ադրբեջանի տեսակետը պաշտպանել էր նաև Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանը։

1991 - Ստեփանակերտում Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվում է փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին։
1937 - Հայաստանի հանրապետության ռազմական նախարար Խաչատուր Արարատյանը ձերբակալվեց ազգայնականության մեղադրանքով և գեներալներ Մովսես Սիլիկովի և Դմիտրի Միրիմանովի հետ միասին գնդակահարվեց Ավանի ձորում։

  • Արդարացվել է հետմահու։

1804 - Գեներալ Ցիցիանովի գլխավորած ռուսական կորպուսը կողոպտեց Սբ․ Էջմիածինը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Վարտկես Ապկարյան, ամերիկյան քիմիական ընկերության անդամ
1946 - Միխայիլ Արիկյանց, բժիշկ-վիրաբույժ, վիրաբույժների ֆրանսիական ասոցիացիայի իսկական անդամ
1940 - Վարոս Շահմուրադյան,  նկարիչ (մ. 1977)
1926 - Մառլեյ Խաչատրյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
1922 - Գուրգեն Թոնունց, դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ՌԴ ժողովրդական արտիստ (1993)

  • Դերերը՝ «Անձամբ ճանաչում եմ» (Կամո), «Արտակարգ հանձնարարություն» (Կամո), «Կամոյի վերջին սխրանքը» (Կամո) և այլն:

1921 - Վահե Օսկանյան, աստղագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
1916 - Տաթևիկ Սազանդարյան, օպերային մեցցո-սոպրանո երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

  • Հայաստանում անցկացվում է Տաթևիկ Սազանդարյանի անվան վոկալիստների հանրապետական մրցույթ։

1873 - Ավետիս Թերզիբաշյան, հասարակական-քաղաքական գործիչ
1853 - Իլյա Մուշրուբ-Շավերդով, ինֆանտերիայի գեներալ, ազնվական, հին հայկական ազնվական տոհմից
1836 - Միխայիլ Դոնաուրով, գնդապետ, ազնվական

  • Սերում է վրացահայերից։ Կայսր Նիկոլայ II-ի սանիկ, Յարոսլավլի փոխնահանգապետ Իվան Դոնաուրովի (1806-1849) և իշխանուհի Նատալյա Գոլիցինայի (1815-1874) որդին է։