Բոլոր տոները. 3 սեպտեմբեր


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • ԴՆԹ-ի բացառիկության բացահայտման օրը
  • Կրծկալի ծննդյան օրը
  • Մորուքի համաշխարհային օրը (World Beard Day) *
  • Բեկոնի միջազգային օրը (International Bacon Day) *

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը

  • Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանավոր հայրապետներ: Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, ով քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: «Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստված է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ, ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները», - Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը: Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը: Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ գոյություն ունեն: Հայրը Որդուն չի նախորդում ոչ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիոսի մոլորությունը՝ հայտարարելով այն հերետիկոսություն: Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցում էր նաև Ս. Գրիգոր Լուսավորչի որդին` Արիստակեսը: Ժողովի ընդունած դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հորը` Ս Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացրել է «Իսկ մեք փառաւորեսցուք... » հատվածը: Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսն իր հետ Հայաստան էր բերել նաև Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նույնպես հաստատվել են Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-09-09, 2024-09-07, 2026-09-05, 2027-09-04, 2028-09-09, 2029-09-01, 2030-09-07։

Ազգային

  • ԱՄՆ - Երկնաքերերի ազգային օրը (National Skyscraper Day)
  • ԱՄՆ - Բոուլինգի Ամերիկյան լիգայի օրը (U.S. Bowling League Day)
  • ԱՄՆ - Ուելսյան գրենկաների օրը (National Welsh Rarebit Day)
  • ԱՄՆ - Թեյլգեյթինգի օրը (National Tailgating Day) *
  • ԱՄՆ - Փողոցում խաղալու օրը (National Play Outside Day) *
  • Ավստրալիա - Ավստրալիական ազգային դրոշի օրը
  • Գերմանիա - Սուրճի օրը *
  • Զամբիա - Լևի Մվանավասի օրը
  • Թայվան - Զինված ուժերի օրը
  • Թունիս - Ազգային շարժման օրը
  • Իրան - Բրիտանական գաղութացման դեմ պայքարի օրը
  • Կանադա - Առևտրային նավատորմի հիշատակի օրը  (Merchant Navy Remembrance Day)
  • Կատար - Ազգային օրը
  • Չինաստան - Ճապոնիայի դեմ հաղթանակի օրը
  • Միացյալ Թագավորություն - Առևտրային նավատորմի օրը (Merchant Navy Day)
  • Մոլդովա - Ազգային բանակի օրը 
  • Մոնակո - Ազատագրության օրը
  • Ռուսաստան - Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարի տարեդարձի օրը
  • Ռուսաստան - Ահաբեկչության դեմ պայքարի համերաշխության օրը
  • Ռուսաստան - Նոր դռներ բացելու օրը
  • Россия - День сорвавшихся с резьбы
  • Россия - Шуфутинов день
  • Սան Մարինո - Հանրապետության օրը
  • Տաջիկստան - Քաղաքացիական ավիացիայի օրը
  • Տանզանիա - Ճարտարագետի օրը
  • Տոկելաու - Տոկեխեգի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։