Պետության ղեկավարը որոշել է «գիժ» ձևանալ...


Մեր հասարակության մի հատվածը կորցրել է ադեկվատությունը՝ տրվելով անընդհատ մանիպուլյացիաների:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը Երևանում հայտարարում է, որ իրենք չեն ճանաչում Արցախի անկախությունը՝ իշխանությունը մեղադրում է հարց տվող լրագրողին: Կարծես, եթե այդ հարցը չհնչեր, այլ էր լինելու Արևմուտքի դիրքորոշումը:

Լավրովը Բայրամովի հետ զրույցում ընդգծում է Լաչինի միջանցքը շուտափույթ ապաշրջափակելու անհրաժեշտությունը, ասում են՝ Մոսկվան իրեն է վերագրում միջանցքի հնարավոր բացման դափնիները: Լավրովն այդ մասին չխոսեր, ասելու էին՝ բացի ռուսներից, բոլորը միջանցքի բացում են պահանջում:

Վերածվում ենք խենթանոցի, որովհետև պետության ղեկավարը որոշել է «գիժ» ձևանալ...

Սուրեն Սուրենյանց