Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 4
Միջազգային
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (World Cancer Day)
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում են քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Օրվա կապակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ` մեկ անգամ ևս խոսելով ուռուցքային հիվանդությունների վիճակագրության, կանխարգելիչ միջոցառումների մասին: Նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել մեծ տարածում ունեցող այս խնդրի վրա:
Ռետինե գալոշների ծննդյան օրը *
- Ինչ-որ մեկը պնդում է, որ այն գալիս է ֆրանսերենից, մեկը՝ հունարենից: Այս կամ այն կերպ, ժամանակակից իմաստով, գրեթե բոլորն էլ գիտեն, որ գալոշները կոշիկ են կամ աքսեսուար կոշիկների համար: 1920-ականներին նույնիսկ գալոշներ հագնելու նորաձևություն կար, իսկ Խորհրդային Միության համար այս ապրանքը արտահանման մաս էր կազմում:
Կրոնական
Առաքելական (Հայաստան) - Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օրը
- Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Ս. Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է քահանա: Ս. Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները` Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ տասնութ պալատականներ, ովքեր մկրտվում են Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ: Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունն ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը կամ Սուքիասյանց տոնի հետ միասին: (2021-02-04, 2022-02-17, 2023-02-09, 2024-02-01, 2025-02-20, 2026-02-05, 2027-01-28, 2028-02-17, 2029-02-01, 2030-02-21)
Ազգային
ԱՄՆ - Տնական ապուրի ազգային օրը (National Homemade Soup Day)
- Ձմռան ցուրտ օրվա ընթացքում տանը տնական մեկ ափսբ տաք ապուրից լավ բան չկա: Այսպիսով, ամերիկյան խոհարարական տոների օրացույցում կա համապատասխան «առիթ». Տնական ապուրի օրը, որը նշվում է ամեն տարի փետրվարի 4-ին: Դժբախտաբար, հայտնի չէ, թե ով և երբ է այն հաստատել, բայց հազիվ թե որևէ մեկը վիճարկի, որ նման տոն անհրաժեշտ է:

Հավելյալ լուսանկարներ
Պիտակներ
Նմանատիպ նյութեր