ՔՐՈՆԻԿՈՆ. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 8-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 8-րդ՝ հոկտեմբերի 4

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: 
  • Կողմերը միմյանց փոխադարձ մեղադրում են քաղաքացիական օբյեկտներին և բնակելի շրջաններին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու մեջ:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
  • ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջասվում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին:

Արցախ

  • Առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Ադրբեջանը շարունակում է հրթիռակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգերով։
  • Երեկոյան Արցախի նախագահի խոսնակը հայտնեց, որ Ադրբեջանը սկսել է հրթիռակոծել նաև Շուշին։ Ստեփանակերտում և Շուշիում հրթիռակոծությունների հետևանքով կան քաղաքացիական զոհեր։

Ադրբեջան

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայկական ուժերը գնդակոծել են Գյանջան։ Հայկական կողմը հայտարարեց, որ հարվածները հասցվել են ռազմական օդանավակայանի ուղղությամբ։
  • Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանն իր վերահսկողության տակ է վերցրել Ջեբրաիլ քաղաքը և Ջեբրաիլի շրջանի մի քանի գյուղեր: Ավելի ուշ պետական հեռուստաալիքով Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարեց, որ ադրբեջանական բանակը վերցրել է Ջեբրաիլի շրջանի 9 գյուղեր՝ Կարխուլուն, Շուքյուրբեյլին, Չերեքենը, Դաշքեսանը, Հորովլուն, Մահմուդլուն, Ջաֆարաբադը, Յուխարա-Մարալյանն ու Դաժալը:
  • Ուշ երեկոյան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեщ, որ հայկական ուժերը հրթիռակոծության են ենթարկել Մինգեչեիր քաղաքը, որտեղ գտնվում է հիդրոէլեկտրակայանը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ

  • Լոս Անջելես. Հոկտեմբերի 3-ից հայերը փակել էի Հոլիվուդի փողոցները՝ պահանջելով աջակցել խաղաղության հաստատմանը
  • Ֆրեզնո. Բողոքի ցույց տեղի ունեցավ նաև Ֆրեզնո քաղաքի քաղաքապետարանի մոտ, որից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Ռիվեր Պարկ զբոսայգի։

Արգենտինա

  • Բողոքի ցույց է տեղի ունեցավ Բուենոս Այրես քաղաքում՝ ի աջակցություն Արցախում խաղաղության հաստատման։ Ցույցը տեղի է ունեցել Թուրքիայի դեսպանատան դիմաց։

Կանադա

  • Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ բողոքի ցույց ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի, որին մասնակցեցին կանադացի պատգամավորներ։