ՌԴ զինուժը Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարել


ՌԴ զինուժը Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարել՝ հումանիտար միջանցքներ բացելով Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների դուրսբերման համար: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Լռության ռեժիմը» կհայտարարվի մարտի 7-ի առավոտյան ժամը 10-ից։

Միջանցքները բացվում են՝ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված «աղետալի հումանիտար իրադրությունն» ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքը:

Հումանիտար միջանցքները նախատեսում են նաև օդային ճանապարհով մարդկանց Ռուսաստան փոխադրելու հնարավորություն։




avatar