Rex-1․ ԱԹՍ-ներ ոչնչացացնողը


REX-1` ռուսական արտադրության ոչ հրազենային զինատեսակ՝ ընդդեմ անօդաչու թռչող սարքերի։ Ճնշում է օպերատորի և դրոնի միջև կառավարման ալիքը, ինչպես նաև արբանյակային ազդանշանը (GPS/GLONASS):

Կազմությունը

  • Ազդանշանի ճնշման մուդուլ - 2,4 Hz; 
  • Ազդանշանի ճնշման մուդուլ - 5,8 Hz;
  • Ազդանշանի ճնշման մուդուլ СНС (GPS, ГЛОНАСС, GALILEO, BeiDou);
  • Նշանառության սարք;
  • Արտաքին սնուցման մոդուլ;
  • Հիմնական բլոկ և վերալիցքավորվող մարտկոցներ;
  • Փոխադրման պայուսակ։

Ազդանշանի ճնշման լրացուցիչ մուդուլներ՝ 433 ՄՀց, 868 ՄՀց, 900 ՄՀց, 1,3 ԳՀց, 1,8 ԳՀց,  2,1 ԳՀց, 2,6 ԳՀց։

Առավելությունները

  • Կոմպակտ չափեր ու թեթև քաշ. REX-1-ն իր դասում ունի ամենակոմպակտ չափերը։
  • Կիրառման նախապատրաստման համար պահանջվող նվազագույն ժամանակ: Այն ամենը, ինչ պահանջվում է՝ REX-1-ը պայուսակից հանելն է:
  • Կիրառման մատչելիություն. ակտիվանում է մեկ կոճակի սեղմամբ։
  • Գործողության լայն շառավիղ. REX-1-ը արբանյակային նավիգացիոն համակարգի ազդանշանը ճնշում է 2 կմ շառավղով: Սա նման դասի սարքերի համար ամենաբարձր ցուցանիշն է:
  • Կարող է 3 ժամ անընդմեջ շահագործվել. REX-1-ը սնուցվում է ներկառուցված մարտկոցով, չի պահանջում  սնուցման լրացուցիչ աղբյուրներ: Մինչև 36 ամիս կարող է լինել  սպասման ռեժիմում, առանց մարտկոցների լիցքաթափման։




ԳՈՎԱԶԴ