Ռուս օդաչուների վարժանքներ՝ Հայաստանի լեռներում


ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդմամբ, Էրեբունի ավիաբազայից ռուսական մարտական ուղղաթիռների անձնակազմերը վարժանքներ են անցկացրել Հայաստանի բարձրլեռնային տեղանքում:

Ռուսական ռազմակայանի օդաչուները կատարելագործել են գիշերային թռիչքների հմտությունները, ինչպես նաև Հայաստանի բարձրլեռնային զորափորձարանում տարհանել պայմանական վիրավոր զինվորների։

Զորավարժություններին մասնակցել են ՌԴ ԶՈՒ ռազմաօդային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, գործարկվել է շուրջ 50 միավոր տեխնիկա: