Ռուս-ուկրաինական պատերազմ․ օր 8-րդ


Ռուս-ուկրաինական պատերազմի 8-րդ օրվա ռազմական գործողություններում էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Ամփոփ ներկայացնում ենք այս պահի դրությամբ ուկրաինական ճգնաժամի հիմնական նորությունները։

  • ՄԱԿ տվյալներով ՝ մեկ շաբաթվա ընթացքում շուրջ միլիոն ուկրաինացի փախստական է դարձել։
  • Հաագայի միջազգային քրեական դատարանը սկսել է Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննությունը։
  • ՌԴ կառավարությունը պատժամիջոցների պայմաններում բնակչության և բիզնեսի աջակցության միջոցների մասին Պետդումա օրինագիծ է ներկայացրել։
  • ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ իր կորուստների մասին տվյալներ է ներկայացրել․ 498 զինծառայող զոհվել է, 1597-ը՝ վիրավորվել։
  • Զելենսկին պնդում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ռուսական բանակը Ուկրաինայում 9 հազար զինվոր է կորցրել։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ մարտի 4-ին Կրեմլը կհայտարարի երկրում ռազմական դրության մասին։
  • Համաշխարհային բանկը դադարեցրել է ծրագրերը Ռուսաստանում և Բելառուսում։
  • Համբուրգում առգրավվել է Ալիշեր Ուսմանովի 600 մլն դոլար արժողությամբ Dilbar զբոսանավը։
  • Ռոման Աբրամովիչը կվաճառի «Չելսիին»։
  • Oracle-ը, Mercedes-Benz-ն ու H&M-ը կասեցրել են վաճառքները Ռուսաստանում։



avatar