РПГ-28 «‎Клюква»․ աշխարհի ամնենամեծ նռնականետը


РПГ-28 «‎Клюква»-ն ռեակտիվ հակատանկային նռնականետ է՝ տանդեմային լիցքով: Այն համարվում է աշխարհի ամնենամեծ նռնականետը։

Այս դեպքում РПГ հապավումը բացվում է որպես հակատանկային հրթիռային  նռնակ: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ մեկանգամյա օգտագործման ձեռքի նռնականետերը կոչվել են նռնակներ՝ պարզեցնելու օգտագործված նռնականետների դուրսգրման ընթացքը՝ դրանք զենքի փոխարեն ներկայացնելով  որպես զինամթերք:

Այս նռնականետի ի հայտ գալը պայմանավորված էր ժամանակակից զրահապատ մեքենաների արտադրությամբ, որոնք հագեցված էին դինամիկ և համակցված պաշտպանությամբ:

Ռազմական տեխնիկայի նոր տիպի զրահին հակազդելու համար ստեղծվեց 125 մմ տրամաչափի նռնականետ՝ տանդեմային կումուլյատիվ լիցքով:
Նռնակի թռիչքն ապահովում է ռեակտիվ վառոդային շարժիչը, որը լիովին այրվում է մինչև տուբուսից (փողի խողովակ) դուրս թռնելը: Հիմնական կուտակային մարտագլխիկն կարող է ծակել անցնել 900-1000 մմ-ոց համակցված միատարր զրահը։

Թիրախին հարվածելիս նռնակի մարտագլխիկը պայթում է, ինչը հրահրում է դինամիկ պաշտպանության գործարկումը։ Դրանից հետո տեղի է ունենում հիմնական կումուլյատիվ լիցքի պայթյուն, որը հրկիզող ալիքն ուղղում է դեպի վնասված/գործարկված դինամիկ պաշտպանության հատված։

РПГ-28-ի թիրախային հարվածից ժամանակակից զրահատեխնիկայի դինամիկ և հիմնական զրահը խոցվում է գրեթե 90% արդյունքով:

Բազմաթիվ ռազմական փորձագետների կարծիքով՝ РПГ-28 "Клюква"-ն  աշխարհի ամենահզոր նռնականետն է:

Այս «հրեշի» կրակի արդյունավետ հեռահարությունը 150-180 մետր է: Այն ծակում է 2,4 մետր հաստությամբ երկաթբետոնը:





ԳՈՎԱԶԴ