Սերիալ. «Էպիդեմիայի քրոնիկոն» (Կանադա, 2020)


Սերիալի հիմնական սյուժեն բժիշկների և վիրուսաբանների պայքարն է նույն այն հիվանդության հետ, որն այժմ տարածված է գրեթե ամբողջ աշխարհում՝ COVID 19 կամ կորոնավիրուսը: 

Սերիալի գործողությունները տեղի են ունենում Կանադայում: Սյուժեում որոշակի դրամատիզմ կա՝ գլխավոր հերոսուհու փոխհարաբերությունները ամուսնու, նրա սիրուհու, տեղի քաղաքական գործչի և այլ աշխատակիցների և պարզապես հասարակ մարդկանց միջև համաճարակի ժամանակ:

Սերիալի սյուժեն անընդհատ զարգանում է: Առաջին հայացքից փոքր-ինչ հանգիստ սյուժեն բավականին դիտելի է: Շատ են հրաշալի, գտած պահերը։

Սյուժեն. Անտեսելով վիրուսային վարակի պատճառով վատթարացող առողջությունը, տարեց ֆերմերը որոշում է վաճառել աճեցված աքիսները, որոնցից նրան փոխանցվել է վարակը: Այսպիսով, նոր վիրուս, որը դեռևս անհայտ է գիտությանը, արագորեն տարածվում է Մոնրեալի բնակիչների շրջանում՝ առաջացնելով ուժեղ հազ, տենդ և գլխապտույտ, ինչը հաճախ հանգեցնում է մահվան:

Հասկանալով այս իրավիճակի վտանգը, համաճարակաբան Էն-Մարի Լեկլերքը փորձում է հնարավոր ամեն ինչ անել՝ կասեցնելու համաճարակը և կանխել պանդեմիան: Բոլոր հիվանդներն ունեն նույն ախտանիշները՝ աչքերի մթագնում, ջերմություն և ուժեղ հազ:

Սկզբում բնակիչները թերահավատորեն են վերաբերվում վիրուսին, բայց շուտով այն սկսում է տարածվել անհավատալի արագությամբ, իսկ աննշան ախտանիշները մարդկանց խուճապի և վախի պատճառ են դառնում: Բժիշկները հասկանում են, որ դադաղումը սարսափելի հետևանքների կհանգեցնի:

Սերիալի թրեյլերը.

  • Անվանումը բնօրինակում՝ Épidémie
  • Թողարկման տարեթիվը՝ 2020 (1 սեզոն, 10 սերիա)
  • Երկիրը՝ Կանադա
  • Ռեժիսոր՝ Յան Լանուետ Թուրգեոն
  • Սցենարը՝ Բեռնարդ Դանզերո, Էննի Պյերար
  • Դերերում՝ Ժյուլի ԼեԲրետըն, Գիյոմ Կիր, Մելիսա Դեզորմո-Պոլեն, Գեբրիել Սաբորին, Ֆելիքս-Անտուան Թրեմբլե, Նենսի Սոնդերս, Ռեդա Գուերինիկ, Էլիս Պասկուալ, Քեթլին Ֆորթին, Լորան Լեմար և այլք։
  • Երգահան՝ DJ Ռէմ
  • Ժանրը՝ թրիլեր, դրամա
  • Թեման՝ բժիշկներ, գիտնականներ, էպիդեմիա, վիրուսներ, կորոնավիրուս
  • Տևողությունը՝ 44 րոպե։

«Էդիդեմիայի քրոնիկոն» սերիալը դիտեք առցանց, լավագույն որակով, անվճար և առանց գրանցման՝ այստեղ։