Շաբաթ, հոկտեմբերի 24


Շաբաթ, հոկտեմբերի 24։ Տարվա 297-րդ օրն է, 43-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 69 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (հոկտեմբերի 10-նոյեմբերի 8)օրվա անունը՝ Լուսնակ, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Հոկտեմբերի 24-ը արևային 8-րդ օրն է։ 

  • 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում ։
  • Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։
  • Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։
  • Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։
  • Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները:
  • Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները:
  • Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը:
  • Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 8-րդ արևային օրը. Հուլիոս Կեսար, Սամուել Մորզե, Ժորժ Բիզե, Պաբլո Պիկասո, Բուրվիլ: Հայերից՝ Գրիգոր Արծրունի, Ալբերտ Մկրտչյան, Թաթուլ Կրպեյան:

Արևածագ՝ 7:22, արևամուտ՝ 18:09: Ճիշտ կեսօրը՝ 12։45։ Օրվա տևողությունը՝ 10:47 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Հոկտեմբերի 24-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • Հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին: 
  • Այս օրը լավ է անցկացնել հանգիստի կամ առօրյա աշխատանքի պայմաններում, նոր գործեր չձեռնարկել. հնարավորությունները գերագնահատելու և բիզնեսը ձախողելու վտանգ կա:
  • Ավելի լավ է չտրվել զգացմունքններին: Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա։ Երբ նման նշաններ են առկա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը և բարեհաճ է և անբարեհաճ։
  • Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։
  • Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 10°35'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 23-ին՝ 14:26-ից և կավարտվի հոկտեմբերի 24-ին՝ 15:08-ին։
Լուսնի ծագումը՝ 15:08։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 90.7°, բարձրությունը = -33.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 58 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 390.054 կմ, երեկ՝ 384.529 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.525 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 7 օրական 12 ժամական 99 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին՝ 09։07։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին՝ 18:49-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: