Շաբաթ, նոյեմբերի 21


Շաբաթ, նոյեմբերի 21։ Տարվա 325-րդ օրն է, 47-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 41 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 8 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Գրգուռ, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Նոյեմբերի 21-ը արևային 6-րդ օրն է։ 

  • 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում. Չի կարելի պղծել ջուրը։
  • Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։
  • Խմելու օր է։
  • Ուժի հաղորդակներն են կուժը, գավաթը։
  • Օրվա գույներն են արծաթափայլ կապույտը, մարգարիտը: Ոչ ներդաշնակ գույներն են կանաչը, կարմիրը, սևը։
  • Օրվա քարը սպիտակ նեֆրիտ է, խորհուրդ չի տրվում կրել բյուրեղներ:
  • Օրվա թվերն են՝ 6, 20, 51:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 6-րդ արևային օրը. Օլիվեր Կրոմվել, Վոլտեր, Սիմոն Բոլիվար, Մայքլ Ֆարադեյ, Ֆերենց Լիստ, Սառա Բեռնար, Կոնրադ Ռենտգեն, Էլլա Ֆիցջերալդ, Ֆեդերիկո Ֆելինի։ Հայերից՝ Անդրանիկ Օզանյան, Շավարշ Կարապետյան, Գալուստ Գյուլբենկյան, Համո Բեկնազարյան, Օհան Դուրյան, Պարույր Սևակ:

Արևածագ՝ 7:54, արևամուտ՝ 17:41: Ճիշտ կեսօրը՝ 12։47։ Օրվա տևողությունը՝ 9:47 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Նոյեմբերի 21-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։

  • 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Այս օրը շատախոսել չի կարելի, և ընդհանուր առմամբ պետք է ավելի քիչ խոսել: Ողջ շրջապատը շատ զգայուն է արտասանված յուրաքանչյուր բառի, նույնիսկ պատահական խոսքի նկատմամբ: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ: Ինչ բարձրաձայն ասվի որևէ մեկին կամ սեփական անձին, կատարվելու է:
  • Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
  • Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
  • Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել: 

Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։
  • Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
  • Երազներն իրականանում են։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 19°25'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 20-ին՝ 13:05-ից և կավարտվի նոյեմբերի 21-ին՝ 13:44-ին։
Լուսնի ծագումը՝ 13:44։ Լուսնի մարումը՝ 23:54։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 100.2°, բարձրությունը = - 18.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 41 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 389.078 կմ, երեկ՝ 383.054 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 6.024 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 6 օրական ժամական 52 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին՝ 09։07։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին՝ 13:30-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: