Շաբաթ, նոյեմբերի 28
Շաբաթ, նոյեմբերի 28։ Տարվա 322-րդ օրն է, 48-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 34 օր:
- Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
- Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
- Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 8 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Սեին, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։
Նոյեմբերի 28-ը արևային 13-րդ օրն է։
- 13-րդ արևային օրը կապված է աստղերի, երկնային մեխանիկայի հետ, կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է:
- Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, նրանց պրակտիկ ուսուցմամբ, ձիավարությամբ, խաղալու, ճանապարհորդելու, աստղագիտությամբ զբաղվելու: Լավ գործարքներ: Կարևոր է պաշտպանվել և ազատվել չար: Պետք չէ ամուսնանալ, կտրուկ խզել մարդկանց հետ հարաբերությունները։
- Լավ նախանշանները կապված են աստղերի, անունների, թվերի հետ, քանի որ նրանք պահպանում են տեղեկատվությունը: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը։ Վատ է, եթե առավոտից թաց, քամոտ եղանակ է, և սպասք է կոտրվում։
- Սնունդ. ժուժկալության օր է, չի կարելի միս ուտել ։
- Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը:
- Օրվա քարը ջեսպիլիտն է։
- Օրվա թվեր են 33, 128, 1024 - այն կապված է ապագայի մոդելավորման հետ, 13, 5, 55, 555:
- Հայտնի մարդիկ, որ ծնվել են 13-րդ արևային օրը. Ջակոմո Կազանովա, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Ուիլյամ Բլեյք, Միքելանջելո Անտոնիոնի, Ալեքսանդր Բլոկ:
Արևածագ՝ 8:02, արևամուտ՝ 17:37: Ճիշտ կեսօրը՝ 12։49։ Օրվա տևողությունը՝ 9:35 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։
Նոյեմբերի 28-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 13-րդ օրն է։
- Ինքնավերլուծության օր է: Եթե կարողանաք վերլուծել սխալները և դրանցից դասեր քաղել, ապա իրական հնարավորություն կունենաք բարձրացնելու հեղինակությունն ու ամրապնդել դիրքերը շրջապատողների աչքերում:
- Հավանական է ստեղծագործական էներգիայի բռնկում:
Լուսնային 13-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրը բարեհաճ չէ. պետք չէ նոր գործեր ձեռնարկել։
- Հիվանդությունները վտանգավոր են։
- Երազները շուտով կկատարվեն։
- Նորածինները երկարակյաց չեն։
Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 13°57'։
- Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
- Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:
Լուսնի ազդեցությունը՝ թույլ՝ Միկրո Լուսին։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 27-ին՝ 16:15-ից և կավարտվի նոյեմբերի 28-ին՝ 16:41-ին։
Լուսնի մարումը՝ 05։52։ Լուսնի ծագումը՝ 16:41։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 11.7°, բարձրությունը = - 36.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 96 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 405.137 կմ, երեկ՝ 405.809 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 372 կիլոմետր։
Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 13 օրական 2 ժամական 52 րոպեական։
- Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
- Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
- Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:
Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին՝ 09։07։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին՝ 13:30-ին։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
