Շաբաթ, օգոստոսի 1

Այսօր 01.08.2020   09:00   191

Օգոստոսի 1, շաբաթ: Տարվա 214-րդ օրն է, 31-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 152 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս), օրվա անունը՝ Արեգ, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Օգոստոսի 1-ին 14-րդ արևային օրն է։ 

  • 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը:
  • Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։
  • Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարարլ, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։
  • Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։
  • Նախանշաններին պատք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի:
  • Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը: 

Արևածագ՝ 6:00, արևամուտ՝ 20:16: Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:16 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 1-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 12-րդ օրն է։

  • 12 լուսնային օրը հատկապես անբարենպաստ է սիրո և այլ անձնական հարաբերությունների համար: Ավելանում է նաև գործնական ոլորտում հակասությունների և տարաձայնությունների հավանականությունը:
  • Ավելի լավ է օրը նվիրել բարեգործությանը, ողորմություն տալ, նվերներ բաժանել, ընդառաջել մարդկանց խնդրանքներին:

Լուսնային 12-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 12-րդ լուսնային օրը Բարեհաճ չէ։ Ոչինչ չարժե ձեռնարկել։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները կատարվում են։
  • Նորածինները լավ են։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 11°12'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը: 

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 31-ին՝ 17:55-ից և կավարտվի օգոստոսի 1-ին՝ 18:54-ին։
Լուսնի մարումը՝ 03։21։ Լուսնի ծագումը՝ 18:54։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 37.2°, բարձրությունը = - 70.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 94%։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 381.597 կմ, երեկ՝ 378.513 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.084 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 11 օրական 14 ժամական 27 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին՝ 06։42։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին՝ 19:59-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         շաբաթ, օգոստոսի 1


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon