Շաբաթ, օգոստոսի 15

Այսօր 15.08.2020   09:00   186

Շաբաթ, օգոստոսի 15: Տարվա 228-րդ օրն է, 33-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 138 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ օգոստոսի 10 - սեպտեմբերի 9), օրվա անունը՝ Արամազդ, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Օգոստոսի 15-ը 28-րդ արևային օրն է։ 

  • 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից մեկն է։  
  • Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։   Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։  
  • Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։  Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։  
  • Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղք, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ 
  • Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կաելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ 
  • Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: 
  • Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ 
  • Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): 
  • Օրվա թվերն են՝ 28, 82, 93:
  • 28-րդ արևային օրը ծնված հանրահայտ մարդիկ. Էռնստ Սայմենս, Շառլ Պեռո, Ջուզեպպե Պիացցի, Թոմաս Էդիսոն, Ջոն Բրաունինգ, Ջեք Լոնդոն, Խոսե Օրտեգա-ի-Գասետ, Օսիպ Մանդելշտամ, Անդրեյ Բելի։ Հայերից՝ Ռուբեն Սևակ, Հրաչյա Աճառյան, Հովսեփ Օրբելի, Աշոտ Գրաշի, Անահիտ Բայանդուր, Գալյա Նովենց,  Ժիրայր Լիպարիտյան, Մյասնիկ Մալխասյան։

Արևածագ՝ 6:13, արևամուտ՝ 19:58: Ճիշտ կեսօրը՝ 13։05։ Օրվա տևողությունը՝ 13:45 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Օգոստոսի 15-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 26-րդ օրն է։

  • Դժվար օր է: Պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Ավելի լավ է խնայել կենսունակությունը, քան դրանք անօգուտ վատնել:
  • Ազատվեք ավելորդ շփումներից և սթափ հայացքով նայեք կյանքին:

Լուսնային 26-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Բարեհաջող օր չէ։
  • Հիվանդությունները վտանգավոր են։ Պետք չէ ոչինչ ձեռնարկել, տկարների համար վտանգավոր է։
  • Երազները կատարվում են։
  • Նորածինները երջանիկ են։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 4°32'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 15-ին՝ 01:57-ից և կավարտվի օգոստոսի 16-ին՝ 02:49-ին։
Լուսնի ծագումը՝ 01:57։ Լուսնի մարումը՝ 17։26։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 250.5°, բարձրությունը = 57.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 17 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 385.822 կմ, երեկ՝ 391.207 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.385 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 25 օրական 14 ժամական 27 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին՝ 06։42։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին՝ 09:22-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         շաբաթ, օգոստոսի 15


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon