«Սմերչ»․ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ



«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։

Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։

«Սմերչ» համակարգի մարտական մեքենայի քաշը կազմում է 43.7 տոննա։ Այն հավաքված է 8X8 անվավոր թափքի բազայի վրա։ Մարտական մեքենան զարգացնում է 60-65 կմ/ժ արագություն։ «Սմերչ» համակարգի հրթիռների քանակը 12-ն է՝ տրամաչափը 300 միլիմետր։ Այս համակարգերի կրակի առավելագույն հեռավորությունը 70 կմ է, նվազագույնը՝ 20 կմ։ Հրթիռների մարտական քաշը կազմում է 800 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 280 կգ։


ԳՈՎԱԶԴ

Արտահայտվել
avatar