Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 14

Տոներ 14.04.2021   11:00   39

Միջազգային

Շագասի հիվանդության համաշխարհային օրը (World Chagas Disease Day)

  • Առողջապահության համաշխարհային 72-րդ համաժողովում (Ժնև, Շվեյցարիա)Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 14-ը պաշտոնապես հայտարարեց որպես Շագասի հիվանդության համաշխարհային օր: Շագասը կամ Ամերիկյան տրիպանոսոմոզը,նախակենդանիների միջոցով հարուցվող հիվանդություն է։ Սովորաբար փոխանցվում է միջատների, հատկապես տրիատոմային փայտոջիլների միջոցով։ Այս օրվա ներառումը համաշխարհային առողջության օրակարգում նպատակ ունի բարձրացնելու արևադարձային անտեսված հիվանդությունների խնդիրը:

Հանկարծակի ծիծաղի (փռթկալու) միջազգային օրը (International Moment of Laughter Day)

  • Յուրաքանչյուր տարվա ապրիլի 14-ը Հանկարծակի ծիծաղի միջազգային օր է, օր ՝ մարդկանց հիշեցնելու, որ ամեն օր պետք է ծիծաղել: Բարձր ձայնով ծիծաղելը նույնքան կարևոր է, որքան շնչելը: Ծիծաղը թեթևացնում է սթրեսը, լավատեսություն է ներշնչում, մեծացնում է ինքնավստահությունը, թուլացնում է փոփոխությունների նկատմամբ դիմադրությունը և բարելավում է հարաբերությունները մարդկանց հետ:

ՆԿՈ այբուբենի օրը (N’Ko Alphabet Day)

  • N’Ko այբուբենը մշակվել է գվինեացի գրող Սոլոման Կանտը 1949 թվականին՝ որպես Արևմտյան Աֆրիկայի Մանդե լեզուների գրելու համակարգ: Աֆրիկացի գրողը համոզված էր, որ աֆրիկացիները համարվել են «մշակույթ չունեցող ժողովուրդ» և դժգոհ էր այդ համոզմունքից:

Ազգային

ԱՄՆ - Նախկին ամուսնու ազգային օրը (National Ex-Spouse Day) *

  • Տարբեր պատճառներով ամուսնությունները երբեմն չեն ստացվում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում առաջին ամուսնությունների ամուսնալուծությունների մակարդակը 50 տոկոս է: Ոմանք կարծում են, որ ամուսնալուծությունից հետո իրենց ավելի լավ են զգում, քան ամուսնության ժամանակ:

ԱՄՆ - Հայացքը երկնիքն հառելու ազգային օրը (Look Up At the Sky Day) *

  • Երկնքին նայելու ազգային օրը կոչ է հիանալու գլխիվերևում գտնվող գեղեցկությամբ: Այս օրը բոլորն ակնկալում են լավ եղանակ՝ երկինքը հորիզոնից հորիզոն տեսնելու համար: Շատ բան կա տեսնելու, եթե թոթափվեք առօրյա հոգսերից, հանգստանալ և պարզապես նայել երկնքին:

ԱՄՆ - Հնարավորինս ավելինին հասնելու ազգային օրը (National Reach as High as you Can Day) *

  • «Ավելինին հասնելու» ազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 14-ին: Միգուցե այս օրը նվիրված չէ ռեկորդներ սահմանելուն, բայց այն, անշուշտ, նվիրված է բարձրյալ երազանքներին: Այս օրը պարզապես օրացույցային հիշեցում է չմոռանալու երազանքների մասին՝ բարձրանալու ավելի վեր, որքան հնարավոր վեր և հնարավորինս ավելի մեծ ձեռքբերումների:

Հարավային Կորեա - Սև օր *

  • Ամեն տարի ապրիլի 14-ին Հարավային Կորեայում միայնակներն իրենց ցավերն են խեղդում սև արիշտայի ափսեում: Սև օրը ոչ պաշտոնական տոն է, որը կապված է Սուրբ Վալենտինի և Սպիտակ օրվա հետ, բայց ի տարբերություն դրանց, այն նշում են չամուսնացած և միայնակ մարդիկ: 

Ճապոնիա - Տակայամա Մացուրի (Takayama Matsuri) *

  • Տակայամա Մացուրի փառատոնը հայտնի է որպես Գարնանային փառատոն, համարվում է Ճապոնիայում անցկացվող երեք ամենագեղեցիկ փառատոններից մեկը: 

Վրաստան - Մայրենի լեզվի օրը *

  • 1978-ի ապրիլի 14-ին հարյուրավոր վրացիներ դուրս եկան Թբիլիսիի փողոցներ՝ ի նշան բողոքի Խորհրդային կայսրության կայացրած որոշման ՝ վրացական Սահմանադրությունից հանելու այն բառերը, որոնք վրացերենը երաշխավորում էին երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակը: Դա աննախադեպ իրադարձություն էր, երբ ռեժիմը նահանջեց և տեղի տվեց վրացիների պահանջներին: 1990 թվականից ի վեր, ապրիլի 14-ը նշվում է որպես «Վրացերենի օր»:

 


Միջազգային

  • Փաստաբաններին երախտագիտություն հայտնելու օրը (International Be Kind To Lawyers Day) *
  • Հոլոտոպիկ շնչառության համաշխարհային օրը (Global Holotropic Breathwork Day) *
  • Նոր տարին Հարավային և Հարավարևելյան Ասիայում (New Year in South and Southeast Asia) *
  • Թամիլիական Նոր Տարի (Tamil New Year) *
  • Պանամերիկյան օր (Pan American Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Ուղղափառություն - Սուրբ Մարիամ Աստվածածին Եգիպտացու հիշատակը *
  • Սլավոնական - Ձյուները հալեցնող Մարյա *
  • Սլավոնական - Կրակի տոն (Սեմարգլի օրը) *

Ազգային

  • ԱՄՆ - Մանկական ալոպեցիայի օրը (Children with Alopecia Day) *
  • ԱՄՆ - Օդուժի ռեզերվի հրամանատարության օրը (Air Force Reserve Birthday) *
  • ԱՄՆ - Պաթոլոգոանատոմի օգնականի օրը (Pathologists Assistant Day) *
  • ԱՄՆ - Այգեգործության ազգային օրը (National Gardening Day) *
  • ԱՄՆ - Ստաժավորման և կոոպերատիվների երախտագիտության օրը (Internship and Co-Op Appreciation Day) *
  • ԱՄՆ - Պեկան ընկույզի ազգային օրը (National Pecan Day) *
  • ԱՄՆ - Դելֆինների ազգային օրը (National Dolphin Day) *
  • Անգոլա - Երիտասարդների օրը (Youth Day) *
  • Բանգլադեշ - Բենգալյան Նոր տարի (Bengali New Year) *
  • Թաիլանդ - Սոնգկրան (Songkran) *
  • Իրաքյան Քրդստան - Անֆալ ի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Anfal Genocide Memorial Day) *
  • Լաոս - Լաոսական Նոր Տարի (Lao New Year Holiday) *
  • Հնդկաստան - Արևային Նոր տարվա սկիզբը *
  • Հնդկաստան - Վայսաղի (Vaisakhi) *
  • Հնդկաստան - Աշոկայի տարեդարձը (Ashoka's Birth Anniversary) *
  • Հնդկաստան - Ամբեդկար Ջայանտի (Ambedkar Jayanti) *
  • Հոնդուրաս - Ամերիկայի օրը (America Day) *
  • Հունգարիա - Գրադարանավարի ազգային օրը (National Library Workers Day) 
  • Մալդիվներ - Դհիվեհի լեզվի օրը (Dhivehi Language Day) *
  • Մյանմար - Թինգյան՝ ջրի փառատոն (Thingyan) *
  • Ռուսաստան - Քրեակատարողական համակարգի բժշկական ծառայության օրը *
  • Ռուսաստան - Մռթմռթացող կանաչուկների օրը *
  • Ուկրաինա - ГАИ-ի ծննդյան օրը *

* Տոների մասին ռուսերեն

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ապրիլի 14, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon