Բոլոր տոները. 14 ապրիլ


Միջազգային

Հանկարծակի ծիծաղի (փռթկալու) միջազգային օրը (International Moment of Laughter Day)

  • Յուրաքանչյուր տարվա ապրիլի 14-ը Հանկարծակի ծիծաղի միջազգային օր է, օր` մարդկանց հիշեցնելու, որ ամեն օր պետք է ծիծաղել: Բարձր ձայնով ծիծաղելը նույնքան կարևոր է, որքան շնչելը: Ծիծաղը թեթևացնում է սթրեսը, լավատեսություն է ներշնչում, մեծացնում է ինքնավստահությունը, թուլացնում է փոփոխությունների նկատմամբ դիմադրությունը և բարելավում է հարաբերությունները մարդկանց հետ:

Փաստաբաններին երախտագիտություն հայտնելու օրը (International Be Kind To Lawyers Day) *
Շագասի հիվանդության համաշխարհային օրը (World Chagas Disease Day)

  • Առողջապահության համաշխարհային 72-րդ համաժողովում (Ժնև, Շվեյցարիա)Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 14-ը պաշտոնապես հայտարարեց որպես Շագասի հիվանդության համաշխարհային օր: Շագասը կամ Ամերիկյան տրիպանոսոմոզը,նախակենդանիների միջոցով հարուցվող հիվանդություն է։ Սովորաբար փոխանցվում է միջատների, հատկապես տրիատոմային փայտոջիլների միջոցով։ Այս օրվա ներառումը համաշխարհային առողջության օրակարգում նպատակ ունի բարձրացնելու արևադարձային անտեսված հիվանդությունների խնդիրը:

Հոլոտոպիկ շնչառության համաշխարհային օրը (Global Holotropic Breathwork Day) *
ՆԿՈ այբուբենի օրը (N’Ko Alphabet Day)

  • N’Ko այբուբենը մշակվել է գվինեացի գրող Սոլոման Կանտը 1949 թվականին՝ որպես Արևմտյան Աֆրիկայի Մանդե լեզուների գրելու համակարգ: Աֆրիկացի գրողը համոզված էր, որ աֆրիկացիները համարվել են «մշակույթ չունեցող ժողովուրդ» և դժգոհ էր այդ համոզմունքից:

Նոր տարին Հարավային և Հարավարևելյան Ասիայում (New Year in South and Southeast Asia) *
Թամիլիական Նոր Տարի (Tamil New Year) *
Պանամերիկյան օր (Pan American Day) *

Կրոնական

Հայաստան - Ավագ հինգշաբթի

  • Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):
  • Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:
  • Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
  • Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-04-06, 2024-03-28, 2025-04-17, 2026-04-02, 2027-03-25, 2028-04-13, 2029-03-29, 2030-04-18.

Ուղղափառություն - Սուրբ Մարիամ Աստվածածին Եգիպտացու հիշատակը *
Սլավոնական - Ձյուները հալեցնող Մարյա *
Սլավոնական - Կրակի տոն (Սեմարգլի օրը) *

Ազգային

ԱՄՆ - Նախկին ամուսնու ազգային օրը (National Ex-Spouse Day) *

  • Տարբեր պատճառներով ամուսնությունները երբեմն չեն ստացվում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում առաջին ամուսնությունների ամուսնալուծությունների մակարդակը 50 տոկոս է: Ոմանք կարծում են, որ ամուսնալուծությունից հետո իրենց ավելի լավ են զգում, քան ամուսնության ժամանակ:

ԱՄՆ - Հայացքը երկնիքն հառելու ազգային օրը (Look Up At the Sky Day) *

  • Երկնքին նայելու ազգային օրը կոչ է հիանալու գլխիվերևում գտնվող գեղեցկությամբ: Այս օրը բոլորն ակնկալում են լավ եղանակ՝ երկինքը հորիզոնից հորիզոն տեսնելու համար: Շատ բան կա տեսնելու, եթե թոթափվեք առօրյա հոգսերից, հանգստանալ և պարզապես նայել երկնքին:

ԱՄՆ - Հնարավորինս ավելինին հասնելու ազգային օրը (National Reach as High as you Can Day) *

  • «Ավելինին հասնելու» ազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 14-ին: Միգուցե այս օրը նվիրված չէ ռեկորդներ սահմանելուն, բայց այն, անշուշտ, նվիրված է բարձրյալ երազանքներին: Այս օրը պարզապես օրացույցային հիշեցում է չմոռանալու երազանքների մասին՝ բարձրանալու ավելի վեր, որքան հնարավոր վեր և հնարավորինս ավելի մեծ ձեռքբերումների:

ԱՄՆ - High five-ի («թխի թող գա») ազգային օրը (National High Five Day) 

  • Ամեն տարի ապրիլի երրորդ հինգշաբթի Միացյալ Նահանգներում նշում են high five-ի  ազգային օրը: High five-ը ձեռքի ժեստ է, որը հայերի մոտ կարող ենք նյունացնել «թխի թող գա» արտահայտության հետ։ Սա զվարճալի օր է, երբ բոլորը կարող են միմյանց «թխել»:

ԱՄՆ - Մանկական ալոպեցիայի օրը (Children with Alopecia Day) *
ԱՄՆ - Օդուժի ռեզերվի հրամանատարության օրը (Air Force Reserve Birthday) *
ԱՄՆ - Պաթոլոգոանատոմի օգնականի օրը (Pathologists Assistant Day) *
ԱՄՆ - Այգեգործության ազգային օրը (National Gardening Day) *
ԱՄՆ - Ստաժավորման և կոոպերատիվների երախտագիտության օրը (Internship and Co-Op Appreciation Day) *
ԱՄՆ - Պեկան ընկույզի ազգային օրը (National Pecan Day) *
ԱՄՆ - Դելֆինների ազգային օրը (National Dolphin Day) *
Անգոլա - Երիտասարդների օրը (Youth Day) *
Բանգլադեշ - Բենգալյան Նոր տարի (Bengali New Year) *
Թաիլանդ - Սոնգկրան (Songkran) *
Իրաքյան Քրդստան - Անֆալ ի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Anfal Genocide Memorial Day) *
Լաոս - Լաոսական Նոր Տարի (Lao New Year Holiday) *
Հարավային Կորեա - Սև օր *

  • Ամեն տարի ապրիլի 14-ին Հարավային Կորեայում միայնակներն իրենց ցավերն են խեղդում սև արիշտայի ափսեում: Սև օրը ոչ պաշտոնական տոն է, որը կապված է Սուրբ Վալենտինի և Սպիտակ օրվա հետ, բայց ի տարբերություն դրանց, այն նշում են չամուսնացած և միայնակ մարդիկ: 

Հնդկաստան - Արևային Նոր տարվա սկիզբը *
Հնդկաստան - Վայսաղի (Vaisakhi) *
Հնդկաստան - Աշոկայի տարեդարձը (Ashoka's Birth Anniversary) *
Հնդկաստան - Ամբեդկար Ջայանտի (Ambedkar Jayanti) *
Հոնդուրաս - Ամերիկայի օրը (America Day) *
Հունգարիա - Գրադարանավարի ազգային օրը (National Library Workers Day) 
Ճապոնիա - Տակայամա Մացուրի (Takayama Matsuri) *

  • Տակայամա Մացուրի փառատոնը հայտնի է որպես Գարնանային փառատոն, համարվում է Ճապոնիայում անցկացվող երեք ամենագեղեցիկ փառատոններից մեկը: 

Մալդիվներ - Դհիվեհի լեզվի օրը (Dhivehi Language Day) *
Մյանմար - Թինգյան՝ ջրի փառատոն (Thingyan) *
Ռուսաստան - Քրեակատարողական համակարգի բժշկական ծառայության օրը *
Ռուսաստան - Մռթմռթացող կանաչուկների օրը *
Վրաստան - Մայրենի լեզվի օրը *

  • 1978-ի ապրիլի 14-ին հարյուրավոր վրացիներ դուրս եկան Թբիլիսիի փողոցներ՝ ի նշան բողոքի Խորհրդային կայսրության կայացրած որոշման ՝ վրացական Սահմանադրությունից հանելու այն բառերը, որոնք վրացերենը երաշխավորում էին երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակը: Դա աննախադեպ իրադարձություն էր, երբ ռեժիմը նահանջեց և տեղի տվեց վրացիների պահանջներին: 1990 թվականից ի վեր, ապրիլի 14-ը նշվում է որպես «Վրացերենի օր»:

Ուկրաինա - ГАИ-ի ծննդյան օրը *

* Տոների մասին ռուսերեն