‎Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ․ Զարևանդ


Զարևանդ (Զավեն Նալբանդյան, 1890- 1973) հայ հասարակական գործիչ, գիտնական։ Հայտնի է հայ-թուրքական հարաբերությունների, համաթյուրքականության մասին իր կատարած հետազոտություններով։ Կնոջ՝ Վարդենի Քալանթար-Նալբանդյանի հետ, նա հրատարակել է «Միացյալ Անկախ Թուրանիա կամ ի՞նչ կը ծրագրեն թուրքերը» հատորը (1926)։ Անգլերեն է թարգմանել «Սասունցի Դավիթ» էպոսը։ Ստորև ներկայացնում ենք հատվածներ Զարևանդի «‎Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ» աշխատությունից։ 100 տարի անց Զարևանդի մտորումները շարունակում են արդիական մնալ, իսկ թուրքական վտանգը կրկին բախում է մեր դուռը։

‎     ***

Մեր ազատագրական պայքարը պարտությամբ վերջացավ: Եվրոպան ու Ամերիկան դավաճանեցին մեզ : Թրքահայության կեսը մորթոտված, մյուս կեսն էլ թափառական՝ քշվում է ծովից – ծով: Ո՛չ որևէ երկիր է ընդունում «գաղթականներին», ո՛չ էլ՝ իրենց իսկ սեփական հայրենիքը : Կորցրեցինք նաև մեր անկախությունը, իսկ մեր ավանդական «հյուսիսի պաշտպանը» սիրաբանում է մեր դահիճի հետ ու սիրաշահում նրան՝ ի վնաս մեզ։

Այսօր մենակ ենք աշխարհի վրա, փոքր ու անզոր և արյունաքամ։

Ի՞նչ պետք է անենք․

«Մեզ մնում է փրկության մե՛կ ճամփա միայն » – պատգամում է հաշտասերը , – « հասկացողության լեզու՛ գտնել թուրքի հետ»։

Բայց տեսնենք , թե կարո՞ղ ենք հաշտվել թուրքի հետ․

* * *
Ե՞րբ է պատահել , որ Թուրքիայում որևէ զանգվածային ոճիր կատարված լինի զուտ կառավարական միջոցներով , զինվորներով , ոստիկաններով : Ե՞րբ է պատահել , որ ամբողջ թուրք ժողովուրդը՝ մեկ մարդու պես , սիրով ու ցնծությամբ չմասնակցի՛ ջարդին ու ավարին․․․

Կա՞ մի հայ , որի սրտում խոր վերք բացած չլինի թուրքի յաթաղանը։ Ո՞ր հայն է , որ հայր , մայր , քույր , եղբայր , կին կամ նշանած, ընկեր կամ բարեկամ, որևէ մի սիրելի զոհ տված չլինի թուրք խժդժությանը: Ինչպե՞ս մոռանալ այդ ամենը , ինչպե՞ս ներել , ինչպե՞ս սեղմել հարազատների արյունով ներկված այդ գարշելի ձեռքերը …

* * *
Ոճիրի հանդեպ զայրույթը զգացմունքներից ամենաբնակա՛նն է: Որքան բնակա՛ն է բարիքի համար սեր ու երախտագիտություն զգալը , նույնքա՛ն բնական է չարիքի դեմ ատելությամբ ու վրեժխնդրությամբ լցվելը։ Ոճիրի հանդեպ զայրույթը զգացմունքներից ամենավսե՛մն է միաժամանակ: Թուլամորթնե՛րն են միայն համակերպվում ոճիրին և նրա հետևանքներին: Չարիքի դեմ զայրանալ – բա՛ռն ինքնին մատնանշում է, այր մարդուն վայել վերաբերմունքը:

* * *
Բայց վրեժը՝ չարին չարով հատուցելու պարզ բաղձանք չէ միայն: Վրեժն արդարություն է նշանակում: Վրեժն ու Արդարությունը հոմանիշ են մեր դասական լեզվում : Ոճիրի հանդեպ մեր զայրույթն , ուրեմն , ո՛չ միայն բնական ու վսեմ , այլ նաև արդա՛ր զգացմունք է: Բայց բավական չէ՛ զգալը. արդարություն պետք է անե՛լ։

Եթե արհամարհելի է այն փարիսեցին, որն առանց առաքինի որևէ մի գործ կատարելու՝ փառաբանում է առաքինությունը ,ապա զզվելի է նաև այն «արդարասերը» , որը չարիքն ու ոճիրը թողնում է անպատիժ։

***

Բարությունը պետք է վարձատրե՛լ , իսկ չարությունը՝ պատժել . սրանք իրար հավասար և միմյանց լրացնող բարոյական պարտականություններ են: Առանց մեկի՝ մյուսը մնում է անկատար։ Ոճիրը պատժելը՝ եթե նույնիսկ չի ուղղում ոճրագործին, կարող է կանխել ոճիրի կրկնությունը և օրինակ հանդիսանալ այլոց։ Թուրքը պետք է պատժվի խստորե՛ն, որպեսզի այլևս չփորձի՛ կրկնել իր արարքները . դա պատժի արգելի՛չ դերն է։

* * *

Թող չփորձե՛ն թուրքի փաստաբանությամբ զբաղվել ու մեղմացնել նրա գործած ահավոր ոճիրները՝ ասելով , որ նա տգետ էր : Այդ երբվանի՞ց է տգիտությունը ոճրի արդարացման բավարար պատճառ համարվում: Որևէ չափահաս մարդ , նույնիսկ տարրակա՛ն քաղաքակրթության հասած որևէ ազգ բավական « գիտուն » է՝ իմանալու համար , որ մեղք է «գողանալը, շնանալն ու սպանելը»:

Իսկ եթե թուրքն այդ տարրական քաղաքակրթությու՛նն անգամ չունի , եթե հասու չէ անգամ ա՛յդ բարոյական հասկացողությանը, ապա ինչու՞ մենք պետք է տուժվենք նրա այդ պակասի հետևանքով: Եթե նա վայրենի է, ապա ինչու՞ նրա հանդեպ գործածել քաղաքակիրթ – մարդկային էակների համար ստեղծված բարոյական օրենքները: Ինչու՞ նրա հետ չվարվել ճիշտ այնպես, ինչպես կվարվեինք ո՛չ միայն տգետ, այլև անբան գազանի հետ : Եթե տգիտությունը բավարար չքմեղացում է , ապա պետք չէ դիպչել գայլերին:

Պետք է ցավել նրանց համար և ներել նրանց արարքները , աղոթել , որ բացվեն նրանց աչքերն ու նրանք տեսնեն իրենց արարքների չարությունը։ Լավ միջոց է նաև նրանց գլխին մեղմիկ ձայնով Ավետարան կամ «Կապիտալ» կարդալը:

Այս մեթոդներն են, որ մեր մեջ շատ մարդիկ՝ հոգևորականներից մինչև մատերիալիստական պատմափիլիսոփայության հետևորդները, ցանկանում են կիրառել թուրքի հանդեպ :
Մեզ պիտի հիշեցնեն , որ մարդն ու գազանը միևնույնը չե՞ն : Մեզ պիտի պատմեն մարդկային կյանքի անհամեմատ ավելի բա՛րձր արժեքի՞ մասին: Իսկ ի՞նչ կարծիք ունեն իրենք հայի՛ կյանքի արժեքի մասին…

* * *

Թուրքը գազանի չա՛փ իսկ մեղմացուցիչ պարագաներ չունի իր ոճիրը թեթևացնելու համար:

Անգամ մե՛ղք է անգետ և անպատասխանատու կենդանու՝ բնազդաբար ու կենսական պահանջի մղումով գործած չարիքները համեմատել թուրքի՝ գիտակցաբար , հաշվով ու զանգվածային – համակարգված ոճիրների հետ:

Թուրքը գիտե՛ր , որ սպանելը ոճիր ՝ և սպանե՛ց: Նա գիտե՛ր իր արարքի հետևանքը՝ և չվարանե՛ց։ Եվ այժմ էլ , իր արյունոտ գործին նա նայում է առանց զղջման , գոհունակությամբ ու հրճվանքով՝ մեր վշտի վրա շնականորեն քրքջալով։ Այս ամենը թուրքին դնում են բարոյական և իրավաբանական պատասխանատվության տակ։

ԴՐԱՆԻՑ ՆԱ ԱԶԱՏՈՒՄ ՉՈՒՆԻ՛։

Ա՛յս է զոհի զգացումը դահիճի հանդեպ։

* * *

Սակայն , որքա՛ն էլ , որ խորը լինի հայի կսկիծը, որքան ուժե՛ղ՝ նրա արդարության զգացումը , որքա՛ն կատաղի՝ նրա վրեժխնդրությունը, նրա զգացածը չի՛ կարող հավասարվել թուրքի՝ մեր հանդեպ տածած ատելությանը: Դահիճն ատու՛մ է իր զոհին , որովհետև սարսափու՛մ է նրա վրեժխնդրությունից ։

Դահիճի ատելությունը զոհի՛ հանդեպ . անիմա՜ստ , անբանակա՜ն , բայց շա՜տ իրական․․․

Այդ զգացու՜մը , որ ավազակին ոճրագործի և պարզ ոճրագործին՝ խելագար եղեռնագործի է վերածում՝ բազմապատկելով նրա ոճիրներն ու դրանք ավելի ու ավելի քստմնելի դարձնելով․․․

Դահիճն ատու՛մ է իր զոհին, որովհետև նա իրեն հիշեցնում է ի՛ր իսկ գործած ոճիրը:

* * *

Թուրքն անկեղծ է իր « անցյալը մոռանալու » փափագի մեջ , որ արտահայտում է հաճախ: Բայց ո՛չ կարող է մոռանալ եղեռնի՝ այդ մոտիկ անցյալը, ո՛չ էլ հավատալ, թե իր զոհը կարո՛ղ է այն մոռանալ: Ամե՛ն ոք իր չափանիշով է չափում դիմացինին: Թուրքը լա՛վ գիտի , որ եթե ի՛նքը լիներ մեր տեղում, չպիտի՛ մոռանար ու չպիտի՛ ներեր: Ապա ուրեմն , չի՛ սպասում, որ հայը ների և մոռանա: Մեր կողմից բարեկամության յուրաքանչյուր ցույց՝ նա ընդունում է , որպես զուտ կեղծիք:

* * *

Ճիշտ է, որ բռնավոր մի քմահաճությամբ , նա շարունակ մոռացում ու բարեկամություն է պահանջում մեզանից: Սակայն վստահ լինենք , որ որքա՜ն էլ ջանանք ապացուցել մեր անհիշաչարությունն ու բարյացակամությունը, որքա՜ն էլ , որ կրկնենք , թե մոռացել ենք ամեն բան ու հանուն մեր գոյության՝ պատրաստ ենք ամեն բանի, այնքա՜ն ավելի թերահավատ ու դժկամ պիտի նա դառնա:

***

Թշնամությունից բարեկամություն փութկոտ անցումները՝ միայն կասկա՛ծ կարող են ներշնչել : Իսկ տկարության ցուցադրումը՝ արհամարհա՜նք միայն: Իզու՜ր պիտի խեղդենք մեր զայրույթն ու արցունքը և ձեռք կարկառենք թուրքին, իզու՜ր պիտի ջանանք բարիդրացիության ու սիրո անճարակ ֆրազներ թոթովել. նա ավելի՛ ու ավելի՛ պահանջկոտ է դառնալու՝ անկեղծության ու հավատարմության դրական ապացույցներ ունենալու համար: Պիտի պահանջի , որ իբրև գրավական՝ հրաժարվե՛նք մեր բոլոր գանձելի իրավունքներից ու մեր ունեցած համեստագույն ստացվածքի՛ց էլ , ու զիջենք մինչև՛ մեր գոյության ամենահետին իրավու՛նքը:

Եվ երբ ստրկացած , իբրև ազգ՝ ոչնչության հավասարված , ամբողջովին լինենք իր ոտքերի տակ՝ նա դեռ ապացույցնե՛ր պիտի ուզի … որովհետև վախենալու է իր ոտքի տակ ընկած հայի փոշու՛ց անգամ։

Ա՛յս է ոճրագործ – բռնակալների հոգեբանություն։

Մի խոսքով , եթե մենք թուրքին ներե՛նք անգամ , ապա նա՛ մեզ չի ներելու։

Մեր դարավոր հարստահարիչն ու դահիճը մատնված է ախտաբանական մի վիճակի , որը վիրաբուժական բիրտ միջամտությա՛մբ է միայն բուժվելու …

Զարևանդ

1926 թ .





ԳՈՎԱԶԴ