Օրահուշակ. սեպտեմբերի 19


Երկուշաբթի. 19 սեպտեմբերի։ Տարվա 262-րդ օրն է, 38-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 103 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Գոռ (30 օր՝ սեպտեմբերի 10 - հոկտեմբերի 9)։ Օրանունը՝ Անահիտ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Սեպտեմբերի 19-ին արևային 3-րդ օրն է։

  • 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։
  • Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։
  • Օրվա նախանշաններն ասում են, որ ավելի լավ է չոր լինել այս օրը: Անբարենպաստ է ցանկացած կորուստը։ Աշխատանքը կբերի հարստություն և բարգավաճում:
  • Սնունդ. օգտակար է ուտել շատ և այն, ինչ պատրաստել եք ինքներդ։ Ուժի հաղորդակներն են սաղավարտը, հովանոցը, ինչպես նաև ցանկություններն իրականացնող հեքիաթային վառարան և գլխարկը: Հագուստի համար նախընտրելի են բալագույնն ու մուգ կապույտը: Աններդաշնակ են բոլոր թունավոր գույները, հատկապես թունավոր-կանաչը։ Բարենպաստ քարեր են գագատը, ամազոնիտ, կախոլոնգը: Օրվա թվերն են 16-ը, 62-ը, 73-ը:

Արևածագ՝ 6:46, արևամուտ՝ 19:05։ Ճիշտ կեսօրը՝ 12։55։ Օրվա տևողությունը՝ 12:19 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Սեպտեմբերի 19-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 23-րդ օրն է։

  • Օրը հակասական է: Պետք է խուսափել թունավորումներից և հետապնդումներից:
  • Շրջապատից հնարավոր են խանդ և նախանձ: Ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել:

Լուսնային 23-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Նպաստավոր օր է կարիերայի համար։ Հիվանդությունները երկարատև են, բայց ոչ վտանգավոր։
  • Երազները ոչինչ են։ Նորածինները վայելուչ չեն։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 11°51'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 18-ին՝ 23:54-ից և կավարտվի սեպտեմբերի 20-ին՝ 00:48-ին։
Լուսնի մարումը՝ 15։53։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 274.3°, բարձրությունը = 39.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 37 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.468 կմ, երեկ՝ 403.475 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 993 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 22 օրական 23 ժամական 43 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ սեպտեմբերիի 26-ին՝ 01:54։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին՝ 00:55։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: