Պատմության հայկական օրը. նոյեմբերի 30


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Թուրքիայի զինված ուժերի սակրավորները ձեռնամուխ եղան հայկական ուժերի կողմից թողնված տարածքներում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման ադրբեջանական բանակի օգնությանը: 
2020 - Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Խաբարովսկից Երևան է տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի Հատուկ նշանակության բժշկական ջոկատը (ՀՆԲՋ, Медицинский отряд специального назначения (МОСН): 

  • Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում МОСН-ի ստորաբաժանումները տեղակայում են զինվորական հոսպիտալի պնևմակարկազային մոդուլներ։ 

2009 - Հանրապետական կուսակցության անդամ երգահան Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարում է, որ մտավորականը պարտադիր պետք է լինի կուսակցության անդամ։
2005 - Ինքնաթիռ մտնելուց առաջ Ազգային անվտանգության գործակալը խուզարկում է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին։ 

  • Նրան նաև հարցաքննում են ուղևորության նպատակի, Հայաստանի Սահմանադրության և այլ հարցերի շուրջ, որոնք որևէ առնչություն չունեն օդանավակայանի ապահովության հետ։

2004 - Մեկնարկում է Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը։ 

  • «Շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2007 թվականի հունվարի 1-ը, որից հետո Իրանի և Հայաստանի գազի համակարգերը կարող են միանալ և սկսել աշխատանքը»,- ասում էր կառավարության մամուլի քարտուղարը։

2002 - Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ մյուս տարվա փետրվարի նախագահի ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։
2000 - Փաստաբան Աշոտ Սարգսյանը պնդում է, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին Ազգային Անվտանգության ծառայությունը բոլոր մանրամասներով տեղյակ է եղել Նաիրի Հունանյանի պլաններից։ 

  • Նաիրին հենց ԱԱԾ գործակալին է ասել, թե ինչպես և ինչ գործողություններ է իրակացնելու հոկտեմբերի 27-ին խորհրդարան մտնելուց հետո։

1999 - Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովին։ 

  • Պատճառներից մեկն այն է, որ Գրաչովը մտերիմ էր մեկ ամիս առաջ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ։

1999 - Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը դատարանի ճաղերի հետևից դատախազությունից պահանջում է մտնել Ազգային Ժողով, քաղաքական անձեռնմխելիությունից զրկել և ձերբակալել Վանո Սիրադեղյանին։ 
1998 - Ազգային ժողովը կառավարության հետ քննարկում է բոնդերի, այսինքն՝ ոչ շուկայական պարտատոմսերի միջոցով տնտեսությունն աշխուժացնելու ծրագիրը։ 
1965 - Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը։
1960 - Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։
1933 - Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը։
1920 - Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչեց Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը։
1808 - Վերացվում է Երևանի բերդի պաշարումը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1947 - Բասենցի Ազոյան (ծնվ. Վագուդի, մ. 2006), Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական զարգացման սկիզբը, գեներալ-մայոր
1945 - Ռուբեն Գևորգյանց (ծնվ. Երևան), կինոռեժիսոր, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավար, «Հայք» վավերագրական ֆիլմերի կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար
1909 - Լեոն Սահակով (ծնվ. Գյումրի, մ. 1989), ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1969)
1837 - Ռոմանոս Սեթեֆչյան (ծնվ. Կոստանդնուպոլ, մ. 1905), հայ դերասան, դրամատուրգ





ԳՈՎԱԶԴ