23 մեջբերում Ֆաինա Ռանևսկայայից


  1. Կան մարդիկ, որոնց ցանկանում ես մոտենալ և պարզապես հարցնել՝ արդյոք դժվար չէ՞ անուղեղ ապրելը։
  2. Երբ կինն ասում է տղամարդուն՝ դու ամենախելացի մարդն ես, ուրեմն հասկանում է, որ երկրորդ նման հիմարի էլ չի գտնի։
  3. Կանայք տղամարդկանցից ուշ են մահանվում, որովհետև միշտ են ուշանում։
  4. Եթե ունես մի մարդ, ում կարող ես պատմել քո երազները, իրավունք չունես քեզ միայնակ համարել։
  5. Շատ ծանր է հանճար լինել այծիկների շրջապատում։
  6. Կյանքը չափազանց կարճ է այն վատնելու դիետաների, քծիբ տղամարդկանց և վատ տրամադրության վրա։
  7. Եթե հիվանդը շատ է ցանկանում ապրել՝ բժիշկներն այստեղ անզոր են։
  8. Սիրելիս, եթե ուզում ես նիհարել, կեր մերկացած և հայելու առաջ։
  9. Երիտասարդների ամենասարսափելի բանն այն է, որ ինքներս վաղուց երիտասարդ չենք և չենք կարող կատարել նույն հիմարությունները։
  10. Չորրորդ անգամ եմ դիտում այդ կինոնկարը և պետք է ասեմ, որ այսօր դերասաններն արտակարգ էին խաղում։
  11. - Իսկ դուք որտե՞ղ կուզեիք ընկնել, Ֆանինա Գեորգիևնա, դրա՞խտ, թե՞ դժոխք։
    - Իհարկե, դրախտը նախընտրելի է կլիմայի տեսանկյունից, բայց ինձ զվարճալի կլիներ դժոխքում՝ շրջապատողների առումով։
  12. Կինն, իհարկե, ավելի խելացի է։ Դուք երբևէ լսե՞լ եք, որ որևէ կին գլուխը կորցնի տղամարդու գեղեցիկ ոտքերի համար։
  13. Ես ինձ զգում եմ՝ բայց... վատ։
  14. - Ինչու՞ են կանայք այդքան շատ ժամանակ և միջոցներ վատնում իրենց արտաքին տեսքի համար, քան մտավոր զարգացման վրա։
    - Որովհետև կույր տղամարդիկ ավելի շատ են, քան խելացիները։
  15. Եթե մարդը քեզ վատություն է արել, նրան կոնֆետ հյուրասիրիր. նա քեզ՝ վատություն, դու նրան՝ կոնֆետ... Եվ այդպես այնքան ժամանակ, քանի դեռ այդ անասունը շաքարախտ ձեռք չի բերել։
  16. Աստված կնոջը ստեղծեց գեղեցիկ, որպեսզի տղմարդիկ սիրեն նրան, և հիմար, որպեսսզի նրանք սիրեն տղամարդկանց։ 
  17. Միֆն այն մասին, թե կանանց անհրաժեշտ է միայն փող, հորինել են տղամարդիկ, որոնք չունեն փող։ 
  18. Չկան չաղլիկ կանայք, կա գիրացնող հագուստ։ 
  19. Գեղեցիկ կանայք ավելի հաջողակ են, քան խելացիները, որովհետև կույր տղամարդիկ այնքան էլ շատ չեն, իսկ հիմարները՝ անթիվ։ 
  20. Սև կատվին չի հետաքրքրում, թե ինչ են խոսում նրա մասին մոխրագույն մկները։ 
  21. Միայն դեղահաբը, ուղեղը և հետույքը ունեն երկրորդ կես. ես ի սկզբանե ամբողջական եմ։
  22. Միայնությունն այն է, երբ տանը հեռախոս կա, բայց զնգում է զարթուցիչը:
  23. Իսկական տղամարդն այն տղամարդն է, ով հստակ հիշում է կնոջ ծննդյան օրը, բայց չգիտի նրա տարիքը: Այն տղամարդը, որ չի հիշում կնոջ ծննդյան օրը, բայց հստակ գիտի նրա տարիքը դա նրա ամուսինն է:

Ֆաինա Ռանևսկայան (ծննդյան ազգանունը Ֆաննի Գիրշևնա Ֆելդման) ծնվել է 1896 թ. օգոստոսի 15(27)-ին, Տագանրոգում։ Ժամանակակից լրագրողները նրան անվանում են «20-րդ դարի ռուս մեծագույն դերասանուհի» և «երկրորդ պլանի թագուհիներից մեկը»: Ռանևսկայան հայտնի է իր մի շարք աֆորիզմներով, որոնք մեծամասամբ թևավոր խոսքեր են դարձել:

Ֆաինա Գևորգիևնայի կենսագիրներից մեկը՝ Մատվեյ Գեյզերը գրում է. «Ամենապարադոքսայինը Ռանևսկայայի դերասանական ճակատագրի մեջ այն է, որ նա թատրոնում և կինոյում խաղացել է տասնյակ այնպիսի դերեր, որոնց մասին գրող-երկիծաբան Էմիլ Կրոտկին ասել է. «Նրա անունը չէր իջնում ցուցապաստառներից, որտեղ նա անփոփոխ ներառված էր «և ուրիշներ» ցուցակում: Չնայած փոքր, երբեմն էլ էպիզոդիկ դերերին, ռեժիսորներն ու հանդիսատեսը նրան նկատեց ֆիլմում։

Հետաքրքիր ցածր ձայնով Ռանևսկայան ասում է «домомучительница»՝ Ֆրեկեն Բոկ «Կառլսոնը վերադառնում է» (1970) մուլտֆիլմում:

60 տարվա դերասանական կարիերայի արդյունքը եղավ տասնյակ դերեր բեմում, և մոտ երեսունը ֆիլմերում։ Դերասանական գործունեության համար դերասանուհին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոչմանը (1961) և երեք Ստալինյան մրցանակների (1949, 1951 - կրկնակի):

Ֆաինա Գեորգիևնան վախճանվել է 1984 թվականի հուլիսի 19-ին, Մոսկվայի Կունցևյան հիվանդանոցում, ինֆարկտ և թոքաբորբ տանելուց հետո: Դերասանուհու համար հարազատ Տագանրոգում հուշարձան է կանգնեցվել, նրա անունով է անվանվել փողոցներից մեկը, իսկ այն տունը, որտեղ ապրել է Ռանևսկայան, կա հուշատախտակ։

1992 թվականին, Բրիտանական «Ով, ով է» հանրագիտարանը Ֆաինա Գեորգիևնային ընգրկել է 20-րդ դարի տասը ամենանշանավոր դերասանուհիների ցանկում։





ԳՈՎԱԶԴ