610 կգ կոկաին՝ Dole-ի բանանի խմբաքանակում


Մալթայի մաքսային ծառայության աշխատակիցներն ազատ առևտրային գոտու նավահանգստում հայտնաբերել են Dole ընկերությանը պատկանող բանանի խմբաքանակում թաքցված 610 կգ կոկաին։ Առանձնապես խոշոր չափի թմրանյութը եղել է 610 փաթեթում՝ յուրաքանչյուրը 1 կգ քաշով։

Մաքսային վերահսկողության կենտրոնի աշխատակիցներն արձանագրել են Էկվադորից Բաթում (Վրաստան) բանան տեղափոխող տրանսպորտային միջոցի պատկերի մի շարք կասկածելի անհամապատասխանություններ։

Մաքսավորները Մալթայի ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ միասին բացել են հատուկ նշանակության սառնարաններն ու զննել բոլոր տուփերը: Արդյունքում հայտնաբերվել է 100 մլն եվրոյի կոկաինի խոշոր խմբաքանակ։

Թմրանյութն առգրավվել է։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։

 





ԳՈՎԱԶԴ