Arca-ն հորդորում է զգոն լինել


Armenian Card-ը տեղեկացնում է՝ սոցիալական ցանցերի՝ մասնավորապես WhatsApp օգտատերերին ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ, որոնցում անձանց առաջարկվում է անցնել հաղորդագրությունում առկա https[:]//arca.pay-tracking.online/cash97171928 (թվերը կարող են փոփոխվել) հղմամբ, լրացնել իրենց բանկային քարտի տվյալները և ստանալ փոխանցված գումարը։

Հայտնում ենք, որ Ընկերության պաշտոնական կայքի միջոցով նմանատիպ գործարքներ չեն իրականացվում։ Վերը նշված կայքը կեղծ է, օգտագործված են Ընկերության պաշտոնական կայքից սքրինշոթներ, ինչն էլ կարող է շփոթեցնել։

Հորդորում ենք լինել առավելագույնս զգոն և չանցնել նմանօրինակ հղումներով։





ԳՈՎԱԶԴ