Աշխարհի Top 5 բանակները


Աշխարհի շուրջ 200 պետությունների (այդ թվում՝ ՄԱԿ-ի 193-անդամ պետությունների) զինված ուժերի թվաքանակը խիստ տարբեր է։ Կան երկրներ, որոնք ընդհանրապես չունեն բանակ (օրինակ՝ Իսլանդիայի Հանրապետությունը)։ Իսկ որոշ պետություններ պահում են ավելի քան 1 միլիոն անձնակազմով զինված ուժեր։ Վերջիններիս շարքում է հինգ պետություն։ Այնուհետև գալիս են ևս չորս պետություն, որոնց զինված ուժերի թիվը գերազանցում է կես միլիոնը։ Ստորև ներկայացված են առավել մեծաթիվ զինված ուժեր ունեցող պետությունները։

1 միլիոնից ավելի թվաքանակով զինված ուժեր ունեցող երկրներ.

  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ,
  • Ռուսաստանի Դաշնություն,
  • Հնդկաստանի Հանրապետություն,
  • Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն (Հյուսիսային Կորեա)։

0,5 միլիոնից ավելի թվաքանակով զինված ուժեր ունեցող երկրներ.

  • Թուրքիայի Հանրապետություն,
  • Իրանի Իսլամական Հանրապետություն,
  • Պակիստանի Իսլամական Հանրապետություն,
  • Կորեայի Հանրապետություն, (Հարավային Կորեա)։

200 հազարից մինչև կես միլիոն զինանձնակազմ ունեցող պետությունների թիվն առավել մեծ է։ Ստորև թվարկված են դրանք.

  • Գերմանիայի Դաշնային Հանրապետություն,
  • Ֆրանսիական Հանրապետություն,
  • Իտալիայի Հանրապետություն,
  • Ճապոնական կայսրություն,
  • Ուկրաինա,
  • Բրազիալիայի Միացյալ Նահանգներ,
  • Կոլումբիայի Հանրապետություն,
  • Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
  • Սիրիայի Արաբական Հանրապետություն,
  • Թաիլանդի Թագավորություն,
  • Բիրմա,
  • Ինդոնեզիայի Հանրապետություն,
  • Վյետմանի Հանրապետություն,
  • Էրիտրեայի Հանրապետություն,
  • Բանգլադեշի Հանրապետություն։