Երեքշաբթի, հուլիսի 20


Երեքշաբթի, հուլիսի 20։ Տարվա 201-րդ օրն է, 28-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 164 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (հուլիսի 7 - օգոստոսի 5)օրվա անունը՝ Արագած, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Հուլիսի 20-ին արևային 7-րդ օրն է։ 

  • 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է:
  • Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։
  • Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի: Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը: Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին։ Օրվա քարը՝  լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։ Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:

Արևածագ՝ 5:48, արևամուտ՝ 20:27: Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:39 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հուլիսի 20-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 11-րդ օրն է։

  • Լուսնային ամսվա առավել դրական և էներգետիկորեն ուժեղ օրերից մեկն է: Ցանկացած ծրագրերի և մտահաղացումների իրականացումը կհանգեցնի ցանկալի արդյունքների՝  նվազագույն ջանքերով:
  • Կարող եք ապահով երկար ճանապարհորդության ելնել:

Լուսնային 11-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է վերաբնակվելու համար։ Երազները կարող են իրականանալի լինել։
  • Նորածինները սրամիտ և երկարակյաց են։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 6°33'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 19-ին՝ 15:43-ից և կավարտվի հուլիսի 20-ին՝ 16:59-ին։
Լուսնի մարդումը՝ 01։55։ Լուսնի ծագումը՝ 16:59։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 71.0°, բարձրությունը = -52.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 81 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 365.206 կմ, երեկ՝ 366.965 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.759 կիլոմետր։

Լուսնի Երկրորդ փուլն է։ Լուսին՝ 10 օրական ժամական 43 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ օգոստոսի 8-ին՝ 17։50։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ հուլիսի 24-ին՝ 06։37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: