Հինգշաբթի, հուլիսի 1


Հինգշաբթի, հուլիսի 1։ Տարվա 182-րդ օրն է, 26-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 183 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (հունիսի 7 - հուլիսի 6)օրվա անունը՝ Արեգ, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Հուլիսի 1-ին արևային 18-րդ օրն է։ 

  • 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։ 
  • Լավ է նվերներ տալը, բայց գնումներն անցանկալի են։ Օրը նպաստավոր է դատական որոշումների բողոքարկման համար։ Առողջությունն ամրապնդելու և բուժումներ կատարելու օր է։ Խորհուրդ չի տրվում սափրվել: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել: 
  • Նախանշաններից լավ են ծիածանը և ամառային եղանակը։ Տան մերձակայքում մետաղադրամ գտնելը սիրո հաջողության նշան է։ Անբարենպաստ են ուշացումները, կտրվածքները, մազերի թափելը։ Օգտակար է թեթև, կաթնային սնունդը։ Ուտել պետք է հաճախ և քիչ-քիչ։ Ուժի հաղորդիչներ են մուգ անձրևանոցն ու սպիտակ ձեռնոցները: Օրվա գույները խիստ ու մուգ են։

Արևածագ՝ 5:35, արևամուտ՝ 20:35: Ճիշտ կեսօրը՝ 13։05։ Օրվա տևողությունը՝ 15:00 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հուլիսի 1-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 21-րդ օրն է։

  • Ստեղծագործական և ֆիզիկական գործունեության օր է: Թիմային աշխատանքը, բոլոր տեսակի ուղևորությունները կամ ճանապարհորդություններն օգտակար են:
  • Օգտակար են ջրային բուժումները, օդային լոգարանները և ցանկացած վարժություն:
  • Լուսնային 21-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է խնջույքների ու տնտային տնտեսության  առումով։ Կորուստները շատ շուտով կգտնվեն։
  • Հիվանդությունները վտանգավոր չեն։ Երազները ոչինչ չեն նշանակում։ Նորածիններն աշխատասեր են։

Լուսինը Խոյ համաստեղությունում է՝ 3°25'։

  • Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:
  • Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 1-ին՝ 00:43-ից և կավարտվի հուլիսի 2-ին՝ 01:07-ին։
Լուսնի ծագումը՝ 00։43։ Լուսնի մարումը՝ 12։35։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 260.5°, բարձրությունը = 6.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 56 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 394.951 կմ, երեկ՝ 389.770 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.181 կիլոմետր։

Լուսնի Երրորդ փուլն է։ Լուսին՝ 20 օրական 21 ժամական 07 րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ հուլիսի 10-ին՝ 05։17։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ հուլիսի 24-ին՝ 06։37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 





ԳՈՎԱԶԴ