Երեքշաբթի, մարտի 9
Երեքշաբթի, մարտի 9։ Տարվա 68-րդ օրն է, 10-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 297 օր:
- Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
- Եթե այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
- Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արեգ (մարտի 9-ապրիլի 7), օրվա անունը՝ Ձոպաբեր, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։
Մարտի 9-ին արևային 24-րդ օրն է։
- 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։
- Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: Ապաքինման համար բարենպաստ օր է։
- Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
- Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են: Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվլուն է ձգտում: Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:
- Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 24-րդ արևային օրը՝ Չարլզ Դիքենս, Ջուզեպպե Վերդի, Մարտին Լյութեր, Դեվիդ Դուխովնի, Շարլիզ Թերոն, Ֆրիդա Կալո, Սոֆիա Ռոտարու, հայերից՝ Ղևոնդ Ալիշան, Արամ Խաչատրյան, Քըրք Քըրքորյան, Ջորջ Դոքմեջյան։
Արևածագ՝ 7:24, արևամուտ՝ 19:01: Ճիշտ կեսօրը՝ 13։12։ Օրվա տևողությունը՝ 11:37 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
Մարտի 9-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 26-րդ օրն է։
- Դժվար օր է: Պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Ավելի լավ է խնայել կենսունակությունը, քան դրանք անօգուտ վատնել:
- Ազատվեք ավելորդ շփումներից և սթափ հայացքով նայեք կյանքին:
Լուսնային 26-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Բարեհաջող օր չէ։ Հիվանդությունները վտանգավոր են։ Պետք չէ ոչինչ ձեռնարկել, տկարների համար վտանգավոր է։
- Երազները կատարվում են։ Նորածինները երջանիկ են։
Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 0°8'։
- Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
- Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:
Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մարտի 9-ին՝ 05:20-ից և կավարտվի մարտի 10-ին՝ 06:04-ին։
Լուսնի ծագումմը՝ 05:20։ Լուսնի մարումը՝ 14։46։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 208.0°, բարձրությունը = 20.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 17 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 382.548 կմ, երեկ՝ 379.229 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.319 կիլոմետր։
Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 25 օրական 12 ժամական 54 րոպեական։
- Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
- Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
- Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
- Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:
Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ մարտի 13-ին՝ 14։21։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ մարտի 28-ին՝ 22։48։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
