Բոլոր տոները. 20 մարտ


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Երջանկության համաշխարհային օրը (ՄԱԿ) - International Day of Happiness

  • 2012 թվականի մարտի 20-ին ՄԱԿ-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է։ Այդ կապակցությամբ երկրներին կոչ է ուղղված` ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։ Երջանկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությունը պատկանում է Բութանին։

Երկիր մոլորակի միջազգային օրը (Earth Day)

  • Երկրի օրվա մի շարք միջոցառումներ տեղի են ունենում գարնանը և ուղղված են այն բանին, որ մարդիկ ուշադիր լինեն իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի հանդեպ: Երկրի օր անցկացնելու երկու հիմնական շրջան կա`մարտին (գարնանային գիշերահավասարի շրջանում) և ապրիլի 22-ին: 

Աստղաբախշների միջազգային օրը (International Astrology Day) *

Ֆրանսախոսների համաշխարհային օրը (ՄԱԿ) - Journée internationale de la Francophonie

  • Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը տոնվում է ամեն տարի մարտի 20-ին՝ ի նշանավորումն 1970 թվականի մարտի 20-ին Նիամեյում ստորագրված համաձայնագրի։ Ֆրանկոֆոնիան ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպություն է և 40 տարուց ավել է, ինչ գոյություն ունի։ Կազմակերպությունը կազմված է 56 անդամ և 19 դիտորդ պետություններից և կառավարություններից, որոնք կիսում են ընդհանուր դարձած արժեքներ, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն։
  • Ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է։ Աշխարհում հաշվում է 220 միլիոն ֆրանսախոս (60%-ի տարիքը չի անցնում 30-ը)։ Չնայած այսօր ֆրանսերենը գնալով իր տեղը զիջում է անգլերենին, բայց և այնպես շարունակում է մնալ աշխարհի մշակութային գանձերից մեկը։ Հենց այդ լեզվով էին գրում և խոսում Վոլտերը, Հյուգոն, Դյուման, Բալզակը և շատ ու շատ հռչակավոր մարդիկ։

Առանց մսեղենի միջազգային օրը (International Day Without Meat)

  • Առանց մսի միջազգային տոնը շատ երկրներում նշում են 1985 թվականից: Մարտի 20-ին խանութներն ու ռեստորանները հրաժարվում են մսի վաճառքից, իսկ ակտիվիստները քարոզում են բուսակերություն, կենդանիների և շրջակա միջավայրի հանդեպ կարեկցանք: Որոշ երկրներում տոնը ստացել է պետական աջակցություն, օրինակ՝ Շրի Լանկայում իշխանության ներկայացուցիչները սուպերմարկետների տերերին համառորեն խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ մսամթերքից: 
  • Միաժամանակ միլիարդավոր մարդիկ մոլորակի վրա սովի են մատնված և զգում են մաքուր ջուր խմելու կարիք, իսկ անցումը բուսակերության կարող է լուծել այդ խնդիրը: Այսպես, 1 կգ մսի արտադրության համար այսօր անհրաժեշտ է ավելի քան 10 կգ սերմնահատիկ և 15 լիտր ջուր: Հաշվի առնելով մսի համաշխարհային արտադրության ծավալը՝ սերմնահատիկների այն քանակը, որն օգտագործվում է դրա համար, կբավականացներ, որպեսզի կերակրեին մոլորակի սովյալ բնակիչներին: Բացի այդ, անասնաբուծությունը ջերմոցային կառույցների համար օգտագործում է արտադրվող գազի 18%­ը, դա ավելին է, քան տրանսպորտի բոլոր տեսակները միասին վերցրած:

Բերանի խոռոչի առողջության համաշխարհային օրը (World Oral Health Day) *

Թատրոնի համաշխարհային օրը երեխաների և երիտասարդների համար (World Day of Theater for Children and Young People) *

Գլխի վնասվածքների իրազեկման համաշխարհային օրը (World Head Injury Awareness Day) *

Ալյուրի համաշխարհային օրը (World Flour Day) *

Գորտի համաշխարհային օրը (World Frog Day) *

Ճնճղուկների միջազգային օրը (World Sparrow Day) 

  • 1958-ին Չինաստանում՝ Մաո Ցզեդունի հրամանով սկսվեց պայքար գյուղատնտեսական վնասատուների դեմ: Առաջին թշնամիները ճնճղուկներն էին, քանի որ սնվում էին հացահատիկով եւ փչացնում բերքը: Ոչնչացվեց 2 մլրդ ճնճղուկ մեկ տարվա ընթացքում… մեկ տարի անց բերքի վիճակն ավելի լավ չէր, այն սկսեցին ոչնչացնել թրթուռները, որոնց թվաքանակը նախկինում կարգավորվում էր ճնճղուկների շնորհիվ: Արդյունքում սովից մահացավ 20 մլն մարդ: Իշխանությունը ստիպված էր ճնճղուկ բերել այլ երկրներից:
  • Հայաստանում կա 6 տեսակի ճնճղուկ: Այս միասեր թռչնատեսակը քաղաքի շունչն է, բնության մասնիկը, այն, ինչից այդքան զրկված են քաղաքաբնակները: 35 գրամանոց ամրակազմ թռչուններն իրենց պաշտոնական օրն օրացույցում ունեցան 2011 թվականի հենց այս օրը: Մտահղացումը հնդկական և ֆրանսիական կազմակերպություններին էր: Մեր կողքին բնակվող այս շատախոսները ոչ միայն «բարի առավոտ» ասելու համար են, այլև էկոլոգիական լուրջ դեր են կատարում: 

Պատմություններ պատմելու համաշխարհային օրը (World Storytelling Day) *

Գարնանային գիշերահավասարի օրը

  • Գիշերահավասարի օրն Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը:

Ձնեմարդ հրկիզելու օրը (Snowman Burning Day) *

Արտերկրային առևանգման օրը (Extraterrestrial Abduction Day) *

Նավրուզ *

Օստարա (Ostara) *

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Տնտեսի կիրակի

  • Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի: Առակը հիշատակում է միայն Ս. Ղուկաս ավետարանիչը: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին`ասելով թե որքան երանելի կլինենք, եթե նույն ժրաջանությունը, որը դրսևորում ենք մեր նյութական կարիքների բավարարման համար, առավել ցուցաբերենք մեր հոգևոր կարիքների համար:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-03-12, 2024-03-03, 2025-03-23, 2026-03-08, 2027-02-28, 2028-03-19, 2029-03-04, 2030-03-24: 

Կաթոլիկություն - Կուտբերտ Լինդիսֆարնսկու հիշատակը

Ուղղափառություն - Սուրբ Պողոս խոստովանահոր հիշատակության օրը *

Սլավոնական - Կոմեդիցա - Բարեկենդան*

Ազգային

  • ԱՄՆ - Փեսային համբուրելու օրը (Kiss Your Fiance Day) *
  • ԱՄՆ - «Բոկ» գարեջրի ազգային օրը (National Bock Beer Day)
  • ԱՄՆ - Ռավիոլիի ազգային օրը (National Ravioli Day) *
  • ԱՄՆ - Առաջարկության ազգային օրը (National Proposal Day) *
  • ԱՄՆ - ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի մասին բնիկներին իրազեկման ազգային օրը (National Native HIV / AIDS Awareness Day) *
  • ԱՄՆ - Հարևանություն անելու օրը  (Won’t you Be My Neighbor Day) *
  • ԱՄՆ - Հաֆլպաֆի հպարտության օրը (Hufflepuff Pride Day) *
  • ԱՄՆ - Դպրոցական էներգախնայողության օրը Օհայո նահանգում (School energy conservation day in Ohio) *
  • ԱՄՆ - Kick Butts-ի ազգային օրը (National Kick Butts Day) *
  • Բուլղարիա - Տուդորիցա (Тодоровден) *
  • Թունիս - Անկախության օրը (Independence Day) *
  • Իրաք - Քիրքուքի ազատագրման օրը (Kirkuk Liberation Day) *
  • Իրան - Նավթային արդյունաբերության ազգայնացման օրը (Oil Nationalization Day) *
  • Ճապոնիա - Գարնանային գիշերահավասարի օրը (Vernal Equinox Day) *
  • Ճապոնիա - Օ-Հանամի (Սակուրայի ծաղկման և Սակուրայով հիանալու փառատոն) *
  • Ռուսաստան - Պավել Կապելնիկ *
  • Ռուսաստան - Մարտյան նապաստակների օրը *
  • Տաջիկստան - Ստեղծագործական մտավորականության օրը (Рӯзи интеллигенция эҷодӣ) 

* Տոների մասին մանրամասն