Բոլոր տոները. 8 մարտ


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կանանց միջազգային օրը (International Women's Day)

  • Կանանց միջազգային օրը հռչակվել է 1977-ին ՄԱԿ-ի կողմից։ Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ «Ազատ ծնված կանանց տոն», երբ նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ տան իգական սեռի ծառայողներին այդ օրը հանգստանալու հնարավորություն էր տրվում։
  • Վիետնամում կանանց շնորհավորանքներով են հեղեղում արդեն 2000 տարի: Անցյալում այս տոնը կոչվում էր «Չինգ քույրերի հիշատակի օր»։ Խիզախ քույրերը ղեկավարում էին Վիետնամի ժողովրդի ազատագրական պատերազմը չինական ագրեսիայի դեմ:
  • Սակայն մարտի 8–ի հետ կապված ամենանշանավոր պատմական իրադարձությունը 1857թ. «դատարկ կաթսաների երթն» էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար անցան քաղաքի փողոցներով՝ բողոքելով ցածր աշխատավարձից ու աշխատանքային վատ պայմաններից։
  • 1908թ. մարտի 8-ին Նյու Յորքի կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը հանրահավաք անցկացրեց կանանց իրավահավասարության պաստառներով ու կարգախոսներով։ Փողոց դուրս եկած հազարավոր կանայք պահանջում էին աշխատանքային օրվա կրճատում, տղամարդկանց հավասար աշխատավարձ, նաև՝ ընտրության իրավունքի տրամադրում։
  • 1910-ին Կոպենհագենում Կանանց միջազգային համաժողովի ժամանակ գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկեց Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին՝ ի հիշատակ նյույորքյան իրադարձության։
  • 1975 թվականը ՄԱԿ-ը հռչակեց կանանց միջազգային տարի, իսկ 1977թ. մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տոն:
  • Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ: Գերմանիայում ու Լեհաստանում այս օրը ոչ աշխատանքային չի համարվում:
  • Մինչ իտալուհիները նախընտրում են տոնը նշել միայն կանանց շրջապատում, չինացիները փորձում են ապացուցել, որ կանանց սիրտ տանող միակ ճանապարհը ստամոքսի միջով է: Այդ օրն այդ երկրում կանանց հանդեպ իրենց սերն ապացուցելու համար յուրաքանչյուր տղամարդ պետք է իրեն իսկական խոհարարի պես դրսևորի։
  • Տոնն առանձնահատուկ շուքով է նշվում նաև Հայաստանում։ Թեև 1996թ. այն հանվեց Հայաստանի պետական տոնացույցից, և Մայրության ու գեղեցկության օր հռչակվեց ապրլի 7-ը, սակայն 2001թ., երբ ընդունվեց Տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենքը, մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Ազգերի համագործակցության օրը (Commonwealth Day) *

Կանանց գարեջրագործության միջազգային օրը (International Women ' s Collaboration Brew Day) *

Աստղադիտաարանների միջազգային օրը (International Day of Planetaria)

  • Աստղացուցարանը (Planetaria) անզեն աչքով տեսանելի երկնային մարմիններն ու երևույթներն արհեստականորեն ցուցադրելու սարք։ Տեղադրվում է սպիտակ պաստառով պատված գմբեթ ունեցող կլոր, մեծ դահլիճի կենտրոնում։ Ցուցադրվում են երկնակամարի օրական պտույտը, Արեգակի, Լուսնի և մոլորակների շարժումները, աստղերը, համաստեղությունները, ասուպների հոսքը, գիսավորները, արևածագն ու մայրամուտը, խավարումները։ Իրականում օրեր և տարիներ տևող շարժումներն ու երևույթները ցուցադրվում են մի քանի րոպեի ընթացքում։ Պլանետարիում է կոչվում նաև գիտալուսավորական այն հիմնարկաթյունը, որտեղ ցուցադրումներով ուղեկցվող հանրամատչելի զեկուցումներ են կարդացվում աստղագիտության, տիեզերագնացության վերաբերյալ։
  • Առաջին պլանետարիումը կառուցվել է Մյունխենում 1925։ ԽՍՀՄ-ում առաջին պլանետարիումը բացվել է Մոսկվայում, 1929 թվականին։ 1952 թվականից պլանետարիում է գործում նաև Երևանում։

Գլաուկոմայի դեմ պայքարի համաշխարհային շաբաթ (World Glaucoma Week) *

Չոր շամպունի օրը (Dry Shampoo Day) *

Մարտկոցներն ստուգելու օրը (Check Your Batteries Day) *

Հայրերի օրը իսլամական երկրներում (Father’s Day in Islamic Countries) *

Կրոնական

Ազգային

  • Ալբանիա - Մայրերի օրը (Mother’s Day) *
  • ԱՄՆ - Օրեգոն նահանգի ազգային օրը (National Oregon Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադապատ գետնանուշի ազգային օրը (National Peanut Cluster Day) *
  • ԱՄՆ - Սոխով ֆրանսիական ապուրի ազգային օրը (National French Onion Soup Day) *
  • ԱՄՆ - Անցում ամառային ժամանակին (Daylight Saving Time) *
  • ԱՄՆ - Սրբագրության ազգային օրը (National Proofreading Day) *
  • Ավստրալիա - Կանբերայի օրը (Canberra Day) *
  • Աֆղանստան - Մայրերի օրը (Mother’s Day) *
  • Բելառուս - Մայրերի օրը (Mother’s Day) *
  • Բուլղարիա - Մայրերի օրը (Mother’s Day) *
  • Իրան - Ալի իբն Աբու Թալիբի տարեդարձը (Birthday of Ali ibn Abi Talib) *
  • Իսլանդիա - Ջեմով բուլկիի կամ Bolludagur-ի օրը *
  • Լաոս - Մայրերի օրը (Mother’s Day) *
  • Խորվաթիա - Մայրերի օրը (Mother’s Day) *
  • Հնդկաստան - Հազրաթ Ալիի տարեդարձը (Hazrat Ali’s Birthday) *
  • Մակեդոնիա - Մայրերի օրը (Mother’s Day) *
  • Ռուսաստան - Բարեկենդան *
  • Ռուսաստան - Պոլիկարպովյան օր *
  • Ռուսաստան - Գեոդեզիայի և քարտեզագրության աշխատողների օրը *
  • Ռուսաստան - Գարնանային թևերի օրը *
  • Ռումինիա - Մայրերի օրը (Mother’s Day) *
  • Սերբիա - Մայրերի օրը (Mother’s Day) *
  • Սիրիա - Հեղափոխության օրը (Revolution Day) *
  • Տաջիկստան - Մայրերի օրը (Mother’s Day) *

* Տոների մասին մանրամասն