Դժոխքը գոյություն ունի


«Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում» (ՆԱՍԱ) պահվող «Գաղտնի նյութեր» գրությամբ թղթապանակներից մեկում` տարիներ առաջ սենսացիոն հաղորդագրության արձանագրություն է հայտնաբերվել: 1973 թվականի օգոստոսի 9-ին «Սքայլեբ-2» տիեզերանավից աստղագնացների հաղորդած տեղեկությունը, որն էլ հայտնվել է գաղտնի թղթապանակում, ուղղակի շանթահարել է ԱՄՆ-ի Տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատակիցներին: Հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են այրվում մահացածները: Դժոխքը գտնվում է Արևի ուղիղ կենտրոնում: Մենք տեսնում ենք այն»: Տիեզերանավի հետ կապը դրանից հետո մի քանի վայրկյանով ընդհատվել է: Այնուհետև տիեզերագնացները, ասես ոչինչ էլ չի պատահել, սկսել են թռիչքին վերաբերող ամենասովորական տվյալներ հաղորդել:

Դժոխք

ՆԱՍԱ-ի մասնագետները շուրջ 16 տարի հերքել են այս փաստը և մտացածին որակել դեպքին առնչվող խոսակցությունները: 1985 թվականին, սակայն, ամերիկյան «Համաշխարհային գիտություն» ամսագիրը քողազերծել է գաղտնիքը: «Սքայլեբ-2» -ի անձնակազմի կողմից ուղարկված հաղորդագրության հրապարակումը սարսափի է մատնել մարդկանց: Պարզվում է՝ 1978 թվականին աստղագնացները գտնվելով տիեզերանավում՝ սպեկտրահելիոգրաֆի օգնությամբ ուսումնասիրել են արևային բռնկումները, որոնք էլ ֆիքսել են ֆոտոժապավենի վրա: Այդ դիտարկումների ժամանակ երկնային լուսատուի վրա տեղի է ունեցել հսկայական ուժգնության պայթյուն: 800 հազար կիլոմետր հեռավորությանի վրա գտնված հրե գնդի խորքերից վեր է խոյացել հելիումի սյունը: Ու հանկարծ, ապշահար դիտորդների աչքի առաջ գազի հեղուկ զանգվածը սկսել է սառչել: Ուղիղ 70 վայրկյան սարքը ֆիքսել է մղձավանջային տեսիլքը. հրե սյան վրա հայտնվել են հարյուր հազարավոր մարդկանց՝ կրակի մեջ հայտնված, կտտանքներից տանջված դեմքեր: Սկզբում աստղագնացները կարծել են, թե դա հալյուցինացիա է, սակայն մարդկանց դեմքերը խիստ հստակորեն են երևացել: Աստղագնացները տեսել են այն, ինչն աթեիստների համոզմամբ՝ գոյություն չունի: Նրանք տեսել են դժոխքը: Ամսագրի վստահեցմամբ՝ ամերիկացի աստղագնացներից ստացված տվյալներն ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրվում են:

Քավարան

Այս սենսացիոն տեղեկության հրապարակումից 10 տարի անց ամերիկյան որոշ լրատվամիջոցներ ընթերցողներին ծանուցեցին մեկ այլ ֆանտաստիկ իրադարձության մասին: Կիրառելով աստղադիտակ և ինֆրակարմիր ճառագայթման ուսումնասիրության համար նախատեսված հատուկ նշանակության սարք, ՆԱՍԱ-ի հետազոտողները ֆոտոժապավենի վրա ֆիքսել են խիստ անսովոր երևույթ. բաց տիեզերքում ուրվագծվել են մահացած մարդկանց ու կենդանիների բազում ուրվապատկերներ: Այս իրադարձությունը գիտական աշխարհի ներկայացուցիչների, պարահոգեբանների և եկեղեցականների շրջանում հակոտնյա կարծիքների արտահայտման շարժառիթ է դարձել: Չնայած առկա տարաձայնություններին, մի հարցում բոլորը համակարծիք են եղել. «Կատարված լուսանկարն իրական է, կեղծիք չէ»: Դրանից բացի, պաշտոնական հանձնաժողովի անդամներից մեկն էլ հայտարարել է. «Ուրվականների գոյությանը մենք վաղուց ենք տեղյակ: Դեռևս 1993 թվականին «Հաբլ» աստղադիտակի միջոցով մեզ հաջողվեց տեսնել այդ էակներին»:

ՆԱՍԱ-ի ղեկավարությունն ու կառավարության անդամները, սակայն, որոշում են այդ տվյալները գաղտնի պահել, չհրապարակել այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն չեն ունենա մարդկանց բացատրել, թե ինչ են իրենցից ներկայացնում մարդու տեսք ունեցող լուսարձակող այդ գոյացությունները: Գիտնականներն առաջին անսովոր ու խիստ տարօրինակ լուսանկարները ստացել են, երբ ուսումնասիրել են Արևի ազդեցությունը Նեպտուն մոլորակի վրա: Լուսանկարների վրա հստակ ուրվագծվել են լուսարձակող մարդկային բազմաթիվ մարմիններ: Գիտաշխարհի ներկայացուցիչների դիտարկումներն այս հարցում այնքան էլ միանշանակ չէին: Իսպանացի աստվածաբան Պեդրո Գարսիան այն համոզմանն է, որ Տիեզերքի այդ հատվածը դրախտի և դժոխքի միջև գոյություն ունեցող քավարանն է: Այստեղ են մահացած մարդկանց հոգիները սպասում դատաստանի՝ իրենց երկրային մեղքերի համար: Ամերիկացի հանրահայտ ֆիզիկոսներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտարարել է, որ այդ ուրվապատկերները էլեկտրական իմպուլսների արդյունք են: Սկիզբ ու վերջ չունեցող այդ իմպուլսներն են նրա համոզմամբ կյանքի իրական իմաստը: Երբ մարդիկ մահանում են, նրանց մարմնում առկա էներգիան հայտնվում է Տիեզերքում, ահա և վերջ…

Այլմոլորակային քաղաքակրթությունների գոյությանը նվիրված 11 գրքի հեղինակ Ալան դե Վոլերը եկել է այն համոզման, որ լուսանկարներում հայտնվածը՝ այլմոլորակային արարածներ են: Չնայած առկա տարբեր տեսակետներին, մի բան ակնառու է: Մարդկության պատմության ընթացքում արձանագրված բազում գաղտնիքներին ավելացավ ևս մեկը: Այդ կապակցությամբ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ չնայած պահանջվող ահռելի միջոցներին, պարզաբանման ուղղությամբ լարված աշխատանք է տարվում: Ոչ հեռու ապագայում շատ հնարավոր է մեր մոլորակի բնակիչներին ներկայացվեն այդ ուսումնասիրությունների ամենաանհավանական արդյունքները: Բայց ժամանակից առաջ ընկնել չարժե: Ինչպես հայտնի է զինվորականները լռակյաց ու գաղտնապահ ժողովուրդ են: Դրախտի փնտրտուքի ժամանակ ՆԱՍԱ-ն առանց մեկնաբանության թողեց խիստ ուշագրավ մի փաստ: Ամերիկացի աստղագնաց Չարլզ Գինսոնը 28 տարի անցկացրել է Տիեզերքում: ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները նշել են, որ այս դեպքը բացատրություն չունի, իսկ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն էլ հայտարարել է. «Մեկնարկից 3 ժամ 58 րոպե հետո մենք կոցրել ենք կապը տիեզերանավի կապիտան Չարլզ Գինսոնի հետ: Ու քանի որ առաքելությունը գաղտնի էր, մենք չէինք կարող այդ մասին հայտարարել հրապարակավ: Մեր փաստաթղթերում Չարլզ Գինսոնն անցնում է իբրև անհայտ կորած: Այդպես էր համարվում մինչև 1991 թվականի մարտի 26-ը»: Տիեզերագնացի անհետացումից 28 տարի անց գարնանային մի օր, ամերիկյան ռազմածովային զորամասերից մեկը Չարլզ Գինսոնից ռադիոհեռագիր է ստանում: Դրանից որոշ ժամանակ անց օվկիանոսում հայտնաբերվում է նաև «Ջեմինի» պարկուճը՝ որի մեջ է լինում նաև տիեզերագնացը: Հարց է առաջանում, ինչպե՞ս կարող էր աստղագնացը Տիեզերքում գոյատևել 28 տարի՝ ունենալով վառելիքի, ջրի և ուտելիքի ընդամենը կես տարվա պաշար: Առանց վերերկրային ուժերի միջամտության՝ դա պատկերացնելն ուղղակի անհնար է:

Այս հանելուկային պատմության վերաբերյալ ՆԱՍԱ-ի պաշտոնական տեսակետ գոյություն չունի: Տիեզերանավը Տիեզերք են ուղարկել զինվորականները, այդ իսկ պատճառով էլ ամեն ինչ գաղտնի է պահվում: Անգամ վկայություն չկա այն մասին, որ Գինսոնը եղել է ՆԱՍԱ-ի աշխատակից, թեև տարեց աշխատակիցներն այդ մասին շատ լավ են հիշում:

Չարլզ Գինսոնը Երկիր վերադառնալուն պես փորձաշրջան է անցնում Կալիֆոռնիայում տեղակայված «Էդվարդս» ավիաբազայում: Աստղագնացն ու «Ջեմինի» պարկուճը ենթարկվում են մանրազնին ուսումնասիրության: Հատուկ այդ նպատակով ստեղծված հոգեվերլուծաբանների խումբը փորձում է Գինսոնից տեղեկություններ կորզել նրա ֆանտաստիկ անհետացման մասին: «Նա իրեն ֆիզիկապես լավ է զգում, բայց լիովին կորցրել է կողմորոշումը: Տեղյակ չէ տևական ժամանակ Երկիր մոլորակում չգտնվելու մասին: Գինսոնի հոգեկան վիճակը ծանր է, նրա կցկտուր խոսքերից հնարավոր չէ որևէ բան հասկանալ»,- լրագրողներին հայտնել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչը:

Իրեն ուղղված՝ «Որտե՞ղ է եղել և շփվե՞լ է արդյոք գերբնական ուժերի հետ» հարցին ի պատասխան, Գինսոնն անընդմեջ կրկնել է՝ «Այլևս երբեք… Դուք պարտավոր եք հասկանալ: Նրանք ձեր թշնամիներն են»:

Հետագա հարցերը նրա մոտ ջղագրգռություն են առաջացրել՝ հարկադրել անգամ արտասվել: Լեհ հայտնի մոգ Քշիշտոֆ Բուլիշկոն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, թե տիեզերագնացը շուտով կխոսի, ու այն՝ ինչ նա կասի, կցնցի ողջ հասարակությանը: Այդ հայտարարությունից հետո թեպետ բավական ժամանակ է անցել, սակայն Գինսոնի տիեզերական 28-ամյա բացակայության մասին այդպես էլ պարզաբանումներ չեն հետևել: Հետազոտողների կարծիքով դա կարող է պայմանավորված լինել Տիեզերքում դժոխքի և քավարանի գոյության բացահայտման հետ: Հաշվի առնելով Գինսոնի Երկիր վերադառնալու փաստը, նա եղել է դրախտում: Այդ դեպքում որտե՞ղ է այն գտնվում, ու իսկապե՞ս այնտեղ այդքան լավ է, որքան ընդունված է կարծել: Նման կասկածի հիմք է տալիս տիեզերագնացի կողմից անընդմեջ արտաբերված՝ «Այլևս երբեք…» արտահայտությունը:

Փոխադրությունը՝ Վահե Զարյանի





ԳՈՎԱԶԴ