ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը չեղարկվում է


Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափը: Այս մասին այսօր Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Չգիտեմ ինչ կլինի Մինսկի խմբի ճակատագիրը, քանի որ մեր այսպես կոչված ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները իրենց ռուսաֆոբ պոռթկման մեջ ձգտելով չեղարկել ամեն ինչ, որ առնչվում է Ռուսաստանի հետ՝ չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափում: Դա նրանց իրավունքն է: Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ամբողջ տարածաշրջանի կարգավորման շահերը, եթե պատրաստ են զոհաբերել կոնկրետ այս դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է:

Այժմ նրանց առաջնահերթություններից է ոչ միայն կոնկրետ այս հակամարտությունը, այլև աշխարհի մյուս բոլոր կոնֆլիկտներն ու ճգնաժամերն են դարձնում պատանդ՝ իրենց ռուսաֆոբ քաղաքականությանը: Բոլորին ստիպելով դադարեցնել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ձևաչափերում, միայն որպեսզի ապացուցեն, որ կարող են բոլորին միակողմանի պարտադրել իրենց կամքը:

Ես այսպիսի մոտեցումը համարում եմ բացարձակապես անպատասխանատու: Բայց մեզ այս ամենը չի շեղի մեր ճանապարհից: Մենք լիովին հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը աջակցելուն և եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ձեռք բերված մեր բոլոր համաձայնությունների կատարմանը: Սա մեր ընտրությունը չէ, ու եթե ԱՄՆ ու Ֆրանսիան որոշել են այսպես վարվել՝ ապա թող Աստված լինի նրանց դատավորը»,– ասել է Լավրովը։





ԳՈՎԱԶԴ